Հիշողություն

Ղազարոս Աղայան

 

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:

Օրինակ՝

կպցնել-ամրացնել

շինում, -սարքում

ավերակ-քանդված

սնուցած-կերակրած
հափշտակեց-վերցրեց

կրկին-նորից

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր շինում:

  1. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը տխուր էր:

  1. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

           Տխուր ծիծեռնակ

  1. Ծիծեռնակը բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:

 

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչ Ի՞նչ էր անում
բույն Շինում էր
տարին Երգում էր
ձագ Հիշում էր
շյուղ Կարկատել էր
թշնամի Հափշտակել էր

 

  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

                                                                                                     Բարի ծիծեռնակը

Կար- չկար մի բարի  ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն շինել: Մի անգամ նա որոշեց չվել տաք երկիր և երբ հետ եկավ , բույնն արդեն ավերակ էր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s