Կառլսոն Կառլսոն հեղինակ՝ Աստրիդ Լինդգրեն թարգմանիչ՝ անհայտ աղբյուր՝ Երեք վիպակ Մանչուկի եւ Կառլսոնի մասին Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի


Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, ե Մանչուկի ծնողները պատրաստվեցին
նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի
կարեւոր իրադարձություն. լրանամ էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր
Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ
տարին։
Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի
հետ։
― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են
մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, – շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…
Կառլսոնր ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։
― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
― Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամաղոությունը սկսում
էր բարձրանալ։
― Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն ե կգարդարեն ութ
մոմերով։
― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞
կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝
մեկ մոմով։
Մանչուկր չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:Չի՞կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝մեկ մոմով։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:Քրիստեր, Գունիլլա,Մանչուկ,Կառլսոն:Մանչուկը շատ ընկերասեր էր,Կառլսոնը շատ նեղացկոտ և քաղցրակեր էր,Գունիլլան ու Քրիստերը լավ ընկերներ էին:
  • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:Այս գիրք շատ լավն է և հետաքրքիր և ինձ անծանոթ էր:
  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել: Իմ ամենագեղեցիկ ծննդյան տարեդարձը ութ տարեկան դառնալն էր,որ մենք անցկացրել ենք մանկական սրճարանում: Մենք խաղացել ենք խաղ-մրցույթներ ,ես ստացել եմ լիքը նվերներ և ամենահետաքրքիր պահն այն էր, որ եկավ տռանսֆորմեր ռոբոտը:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:Իմ ամենալավ նվերը եղել է իմ հեծանիվը:Մյուս ծննդյանս տոնին ուզում եմ ստանալ մանկական սեղան և աթոռ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s