Լոռու մարզի գետերը, լճերը և անտառները

Գետեր՝

Տանձուտ, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Գետի երկարությունը 23 կմ է։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից, անտառապատ կիրճով և Վանաձոր քաղաքի արևելյան հատվածով։ Վանաձոր քաղաքում Տանձուտը միախառնվում է Վանաձոր գետին, որից հետո Փամբակին։

Սևջուր, գետ Լոռու մարզում, գոյանում է Խորգետակ և Չքնաղ գետերի միախառնումից և Ստեփանավան քաղաքի մոտ աջից միախառնվում Ձորագետին։ Երկարությունը 14 կմ է։

ԼոռիգետԿարակալա, Ղարաղալա, Սևաբերդ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայիարևելյան լանջերից՝ 2000 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 110 կմ²։

Վանաձոր, գետ ՀՀ Լոռու մարզում, Փամբակի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի՝ 2800 մ բարձրությունից, Վանաձոր քաղաքի տարածքում միանում է Տանձուտին։ Երկարությունը 16 կմ է։

Սառնաղբյուր, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռներիարևելյան լանջերից և Ձյունաշող գյուղից միախառնվում Տաշիր գետին։ Երկարությունը 17 կմ է։Փամբակ, Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ավազանը 1370 քկմ է։ Շրջապատված է՝ հյուսիսից Բազումի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթաներով։  Առավել խոշոր վտակը Գետիկն է, որը Փամբակ գետ է թափվում։Դեբեդը Կուրի ավազանի ամենախոշոր գետն է։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը՝ Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս։ Դեբեդը, որ թափվում է Խրամի մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ երկարություն։Լոռու մարզում կա մեկ լիճ՝Մթնալիճ, լճակ Կապանակ լեռան հյուսիսային լանջին։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2130 մ, մակերեսը` 0,2 հա:Լեռներ՝Բազումի լեռներ մեջ են մտնում Գոդարան և Չքնաղի լեռները, ամենաբարձր լեռնանցք Պուշկին (2038 մ), որի տակով անցնում է խճուղային թռւնելը՝ 1830 մ երկարությամբ։Գուգարաց լեռներԲաբաքարի լեոնաշղթա, Բաբաքյարի լեոնաշղթա, Պապաքարի լեոնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի սահմանագլխին։ Ձգվում է շուրջ 80 կմ։ Առավելագույն բարձրությունը Դժարսար լեռն է, որը ունի 2245 մ բարձրություն։ Ջավախքի լեռներ

Լեռնաշղթայի երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։

Ամենաբարձր գագաթը Աչքասարն է, ծովի մակերևույթից 3196 մ բարձր։ Մյուս նշանակալի գագաթներն են՝ Լեյլի սարը (3154 մ), Յեմլիկլին (3054 մ), Գարանլիգ (3039 մ), Աղրիգար (2973 մ), Շամբիանի (2923 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s