Արձանների մասին

Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված տարեգրության և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը Արգիշտի Ա-ի մասին ասել է «անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էր․․․»։

Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։

Հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անհետացման 60-ամյակի կապակցությամբ 1908 թվականին որոշվում է Երևանում հուշարձան կանգնեցնել։ Գործը պետք է իրականացներ Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Արձանը կառուցելու համար անհրաժեշտ գումարը՝ 12000 ռուբլին պետք է հավաքվեր հանգանակությամբ, ինչպես նաև կազմակերպված համարգներից ստացվող հասույթով։ Մի քանի տարում տեղի են ունենում համերգներ Կովկասի ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ ԵրևանումԹիֆլիսումԲաթումումՄոսկվայումՍանկտ Պետերբուրգում։ Սակայն պահանջվող գումարը հաջողվում է հավաքել միայն մի քանի տարի անց։

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 18991906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի արձանը տեղադրվել է 2007 թվականինԵրևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Չինարի պուրակում։

Արձանը քանդակված է Օգյուստ Ռոդենի ոճով։ Հեղինակը մոսկվաբնակ հայ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանն է։ Նիկողոսյանը ստեղծել է Տերյան-մտածողի կերպարը[1]։

Սա Երևանում Տերյանի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, քանդակագործ՝ Նորայր Կարգանյան։ Տերյանի կիսանդրին գտնվում է Երևանի թիվ 60 համանուն դպրոցի առջև։

1978 թվականի հունվարի 27-ին Փարիզի հայ համայնքը՝ Էջմիածնի կաթողիկոսարանի Եվրոպայի պատվիրակ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ դիմել էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին` հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են` չնայած որ 1978 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ 1997 թվականի հունվարի 17-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ը գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։
Հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեցին 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է 2003 թվականին։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ[1][2][3]։ 2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի վրա վանդալիստների կողմից ավելացվել է «սա սուտ է» (c’est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից[4]։

Սայաթ-Նովայի բրոնզաձույլ հուշարձանը ստեղծվել է Գյուրիի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, քանդակագործ Արտուշ Պապոյանի կողմից։ Քանդակագործը ներկայացրել է ոչ թե գուսան, այլ պոետ Սայաթ-Նովային, ուստի քամանչան քանդակել է կողքին դրված, իսկ փետուրն ու թուղթը՝ ձեռքին[1]։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Գյումրիի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, գյումրեցիներ, հյուրեր։

Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362[1]Հացեկաց (Տարոն գավառ)ՏարոնՏուրուբերանՄեծ Հայք – փետրվարի 17440ՎաղարշապատՀայկական մարզպանությունՍասանյան ՊարսկաստանԲաբելոնՀիլլաԻրաք, թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ[2][3]։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում[2][4]։

Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն[5][6][7][8] և աղվաներեն[6][8][9] այբուբենների ստեղծողն է։

Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է։ Գաղափարը ծագել է Բուդապեշտում, որտեղ նա գտնվել է նկարահանումներով։ Քաղաքի հենց կենտրոնում տեսնելով Ուիլյամ Շեքսպիրի արձանը՝ նա հիշել է, որ Երևանում Սարոյանի արձան չկա։ Վերադառնալով Հայաստան՝ նա նախաձեռնել է այդ գաղափարը կյանքի կոչելու աշխատանքները։ Այն պահանջում էր ֆինանսական միջոցներ, և առաջացան մեծ խնդիրներ։ Բայց քանի որ երկու տարի հետո Սարոյանի 100-ամյակն էր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիան նախաձեռնեց այդ ծրագիրը, որը ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարարություն, և ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից, վերջացրած թոշակառուներով[2]։

Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես ԽորենացուՂազար ՓարպեցուՄովսես ԿաղանկատվացուԿարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

2001 թվականին սուրբ գևորգ լուսավորիչ մայր տաճար մոտակայքում տեղադրվել է Զորավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին հուշաքար։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները[1]։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև ՈւջանումՈսկեվանումՆավուրումԳյումրիումԱրտենիում և Անգեղակոթում։

Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դաս. ուղղ.՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյանհունվարի 11886[1]ԿզնուտԵրևանի նահանգ – դեկտեմբերի 211955Վլադիմիրյան ցենտրալ բանտՎլադիմիրՌԽՖՍՀԽՍՀՄ), հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s