Մաթեմատիկայի ստուգատես

 Մաթեմատիկայի ստուգատես 2021 .

Մայիսի 31

10:10-12։50՝ Օրվա անելիքների քննարկում։ Ուսուցման երրորդ շրջանի ամփոփումՄաթեմատիկայի ստուգատես 2021 . նախագծի ներկայացում, մաթեմատիկայի մայիսյան ֆլեշմոբի Երկրորդ մակարդակի խնդիրների քննարկում

Խնդիր 1։ Հարսանիքի պատրաստվելիս գնեցին 125 հատ խնձոր, 92 հատ նարինջ և 47 հատ կիվի: Սեղանին դրվող ամեն սկուտեղի մեջ պետք է դրվի 6 խնձոր, 5 նարինջ և 2 կիվի: Առավելագույնը քանի՞ միանման սկուտեղ է հնարավոր դնել սեղանին։ 125×6=   92×5=   47×2=   

Խնդիր 2։ Այգեպանը 5 օրվա ընթացքում հավաքեց 60 դույլ խնձոր՝ ամեն օր հավաքելով նախորդ օրվանից 2 դույլով ավել: Այգեպանը քանի՞ դույլ խնձոր հավաքեց երրորդ օրը: 60×5=

Խնդիր 3։ Վերծանել գրառումը, որտեղ միևնույն տառով նշված են միևնույն թվանշանները: Ա + ԲԲ + Ա = ԳԳԳ  1+22+1=24

Խնդիր 4. Արամը ցանկանում է 21×15 չափի թղթից կտրել հնարավորինս մեծ քանակությամբ 3×5 չափի ուղղանկյուններ: Արամ քանի՞ ուղղանկյուն կարող է կտրել:

Խնդիր 5. Քառակուսու ձև ունեցող հողամասը տրոհված է չորս մասի՝ կանաչապատ տարածք՝ Կ, ծաղկանոց՝ Ծ, բանջարանոց՝ Բ, այգի Ա (տե’ս նկարը): Այգին և ծաղկանոցն ունեն քառակուսու ձև և նրանց պարագծերը համապատասխանաբար՝ 80մ և 20մ են: Քանի՞ քառակուսի մետր է ամբողջ հողամասի մակերեսը: 80:4=20 20:4=5 5+20=25

Խնդիր 6. Դասարանի 25 սովորողներից 20-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ 18-ը` իսպաներեն: Քանի՞ սովորող ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ, եթե նրանցից յուրաքանչյուրը գիտի գոնե մեկ լեզու:

Խնդիր 7. Զարթուցիչը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի՞ վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

Խնդիր 8. Հոր և որդու տարիքների գումարը 35 է: Քանի՞ տարեկան է հայրը, եթե այն պահին, երբ ծնվեց որդին, նա 29 տարեկան էր:

Խնդիր 9. Գերանը պետք է կտրել 5 հավասար մասի: Ամեն սղոցումը տևում է 3 րոպե: Քանի՞ րոպե կտևի ամբողջ աշխատանքը։

10. Կրկեսում ելույթ էին ունենում 2 և 3 ակնանի հեծանիվներով: Քանի՞ երկանիվ և քանի՞ եռանիվ հեծանիվ կար, եթե ընդամենը 25 հեծանիվ էր և 57 անիվ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s