Կոմիտասի առդի Հայաստանում

Կոմիտասի անվան պանթեոն

Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը։ Այսօր, դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը։

1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվում են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնապես նորոգվել է 2005 թվականին։

Կոմիտասի արձան

1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։

Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում։

Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Տարբեր տարիներին նա անդրադարձել է Կոմիտասին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է։

Կոմիտասի զբոսայգի

Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։

1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին։

Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s