Դասարանում

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,  երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում եր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը: Ավ․ Իսահակյան Եղնիկը

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
  2. որսորդ-որսկիան
  3. խորունկ-խորը
  4. անդուլ-անդադար
  5. խարտյաշ-շիկահեր
  1. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: Վերջալույս
  2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ- անտառ(արմատ) + ուտ(ածանց)- ածանցավոր

վերջալույս-վերջ(արմատ) +ա (հոդակապ) + լույս(արմատ) – բարդ

աշնանային-աշուն(արմատ) + ային(ածանց) – ածանցավոր

խորասույզ-խորը (արմատ) + ա (հոդակապ) + սույզ (ածանց) – ածանցավոր

անտառ-պարզ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s