Չիրերի մասին

Չիր (չրեր), չորացված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս։ Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով (արևի տակ), կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ (էլեկտրական չորանոցի օգնությամբ)։

Խոհարարության մեջ չրերն կիրառվում են խմորեղենների, մրգային հացի, չոր նախաճաշերի, քաղցրավենիքի, մրգաջրերի պատրաստման համար։ Չորացման ընթացքում կորցնելով բնական խոնավությամ մեծ մասը (կարող է կորել պտղի սկզբնական ծավալի 80 տոկոսը)՝ ձեռք է բերում ինտենսիվ, հաճախ՝ քաղցրումեղցր, կամ քաղցրաթթու համ և յուրահատուկ բուրմունք։

Արտադրական պայմաններում կարող են մշակվել ազոտի երկօքսիդով՝ արտադրանքի գույնի պահպանման և չբորբոսնելու համար։ Որոշ անբարեխիղճ արտադրողներ, մանավանդ այն երկրներում, որտեղ մասնավոր գործարանների և նրանց կողմից արտադրվող սննդային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը բացակայում է կամ ձևական բնույթ է կրում, նույն նպատակով չրերը մշակում են քիմիական լուծույթներով և գոլորշիներով, որոնք բնավ նախատեսված չեն մթերքների համար, իսկ երբեմն էլ թունավոր են․ միջատասպան միջոցները և նավթամթերքներն օգտագործում են բնական եղանակով ստացված չրերը փոշուց կամ կեղտից՝ լվանալու միջոցով մաքրելու համար, որը պտղի վերին շերտի վրա թողնում է բարակ շերտ՝ պաշտպանելով նեխելուց և վնասակար միջատներից, բայց դրա հետ մեկտեղ օգտագործողների առողջությանը նկատելի վնաս է հասցնում, որի վերաբերյալ ապրանքապիտակի վրա հաճախ ոչ մի նախազգուշացում կամ հիշատակում չի լինում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s