10-ից ավել փաստ Լոռվա մարզի մասին

Լոռին մ.թ.ա. 2200-1600 թվականներին գոյություն ունեցած միջին բրոնզեդարյան Թռեղք-վանաձորյան մշակույթի օրրաններից է։ Թռեղքյան դամբարանները, ըստ ակադեմիկոս Պիոտրովսկու, «բերեց մեզ հնագույն մշակույթի պատկերը` իր ինքնատիպությամբ և աննախադեպ բարբարոսական շքեղությամբ»։ Թռեղքյան մշակույթի գոյության վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են դամբարանաբլուրներում եղած հուղարկավորությունների սրահների գտածոների միջոցով։ 1931 թվականին խորհրդային կարգերի օրոք կատարված պեղումները վկայում են, որ ժամանակակից Լոռու մարզը, ամենայն հավանականությամբ, բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին։

Ըստ Կիրիլ Թումանովի՝ օգտվելով Հայաստանում տիրող խառնակ իրավիճակից և պետականության բացակայության փաստից, ժամանակի ընթացքում Հայաստանի հյուսիսային շրջանները՝ այդ թվում և Գուգարքը, յուրացվում են հարևան Իբերիայի (Վրաց) թագավորության Փառնավազյան արքաների կողմից։ Տաշիրի և Աշոցքի ձեռքբերումից հետո Փառնավազյանները ձեռնամուխ են լինում Վիրքի գերագահության ներքո նոր վարչատարածքային միավորի ձևավորման՝ ի դեմս Սամշվիլդեի էրիսթավության, որի կազմի մեջ էլ ներառվում են հյուսիսային հայկական տարածքները։ Սելևկյանների տերության թուլացման արդյունքում մ․թ․ա․ 189 թվականին Արտաշեսյանների արքայատոհմը վերականգնում է Մեծ Հայքի թագավորությունը, իսկ հիմնադիր-արքա Արտաշես Ա Բարեպաշտի միավորիչ գործունեության արդյունքում Գուգարքն ու Կղարջքը վերադարձվում են Հայաստանին։ 1-ին դարի սկզբին Արտաշեսյանների թագավորությունն անկում է ապրում։ Օգտվելով կենտրոնական իշխանության բացակայությունիվ՝ Իբերիան վերստին իր վերահսկողությունը հյուսիսային Հայաստանի նկատմամբ, սակայն այդ իրավիճակը երկար չի շարունակվում, քանի որ նույն դարավերջին՝ 66 թվականին, Արշակունիների տոհմը վերականգնում է Մեծ Հայքի անկախությունն ու վրացիների կողմից զբաղեցված հայկական տարածքները։

387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո Լոռին կարճ ժամանակահատվածով անցնում է Իբերիային, սակայն կարճ ժամանակ անց Արշակունիները վերադարձնում են այն, և Լոռին շարունակում է մնալ հայոց պետականության կազմում մինչև Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումը։ Պատմիչներ Ղազար Փարպեցին և Եղիշեն նշում են, որ Տաշիրի իշխանները 450-451 թվականներին մասնակցում են Սասանյանների դեմ ապստամբությանը։ Հայտնի է, որ այս շրջանում Գուգարքի բդեշխ Վազգենը, որը հետագայում կրոնափոխ է լինում և դավաճանում հայրենիքը, ամուսնացած է եղել ապստամբական շարժման առաջնորդ Վարդան Մամիկոնյանի ստեր՝ Շուշանիկի հետ։

5-րդ դարում Տաշիրը դառնում է առանձին իշխանություն, իսկ 7-րդ դարում՝ վերադառնում բդեշխության կարգավիճակին։ 9-րդ դարում Տաշիրին տիրում է Աշոտ Ա Կյուրոպաղատի որդի Գուարամ Մամփալին։ Հայտնի է, որ վերջիններս նախկինում չեն եղել այս տարածքների տերերը։ 876 թվականին Գուարամը Գուգարաց հողերը և Աշոցքը հանձնում է իր փեսա Աշոտին՝ Հայաստանի ապագա արքային։

View from Dsegh.JPG
Фотография №2 - " Хосровский лес, Армения", место сьемки – Хосровский лес ( Гегаркуник, Армения). Армения, Гегаркуник
Lori in Armenia.svg

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s