Վահան Տերյան «Կարծես թե դարձել եմ ես տուն…»

  • Մասնակցի՛ր բառարանընթերցման ֆլեշմոբին՝ ընտրելով նշված ուղղություններից մեկը(դասարանում ֆլեշմոբը սկսեցինք,տանն ավարտի՛ր)
  • Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը: Նա պատմում եր իր մանկության մասին։
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Նրա մայրիկը շատ բարի էր և ծեր, նա շատ էր սիրում գործել և հեքիաթ կարդալ։
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
    1. Արևը հանգչում է հեռվում,
  4. Գետից բարձրանում է մշուշ։
  5. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
  6. Պարզ լեզու- իր տղայի հետ շատ պարզ էր խոսում։
  7. Մաշված ձեռքեր- նրա մայրիկը շատ էր աշխատել և գործել ու նրա ձեռքերը բարակացել և մաշվել էին(փոխաբերական իմաստով )։
  8. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում: Մութը ընկնում է։

Բ)Իլիկդ խոսում է անուշ: Ձայնը։

Գ) Դրախտ է նորից իմ հոգում: Հիշում է մանությունը և ուրախանում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s