ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ հայտնի նաև որպես Մատենադարան, հին ձեռագրերի պահուստ է, որի հայերեն ձեռագրերի հավաքածուն ամենամեծն է աշխարհում։ Այն հիմնվել է 1959 թվականին և գտնվում է Երևանում։

“Մատենադարան” բառը նշանակում է ձեռագրերի պահուստ։ Այն պարունակում է ավելի քան 17000 ձեռագրեր, 450 հազար փաստաթղթեր և 3000 հին գրքեր։ Ամենահին ձեռագիրը “Վեհամոր Ավետարանն” է, որը թվագրվում է 7-րդ դարով։ Այստեղ կարելի է տեսնել հայկական ամենամեծ գիրքը՝ «Մշո ճառընտիր»-ը (28կգ) և ամենափոքր գիրքը, որը կշռում է 190գրամ։

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, 1959թ.՝ ավարտվել:

Մատենադարանը ոչ միայն թանգարան և պատկերասրահ է, այլ նաև հայտնի հետազոտական և մշակութային կենտրոն։ Այսպիսով, եթե ուզում եք իմանալ ավելին հայոց լեզվի և ձեռագրերի մասին, սա է այն վայրը, որտեղ կարելի է ստանալ ամբողջական տեղեկություն։

Մատենադարանի ճարտարապետությունը

Մատենադարանի շենքը խորանարդաձև է և կառուցված է մոխրագույն բազալտից։ Այն նախագծվել է Մարկ Գրիգորյանի կողմից՝ նեո-հայկական ոճով։ Մոնումենտալ աստիճանները տանում են դեպի Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները։ Արձանի հետևի պատին փորագրված է հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Հայ գիտնականներ Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար Գոշի և Ֆրիկի արձանները տեղադրված են ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին։ Մուտքից ոչ հեռու բացօթյա ցուցահանդես է, որտեղ խաչքարեր են ցուցադրված։

Հայկական ձեռագրերը

Հայկական ձեռագրերը հարուստ են գեղեցիկ և գունազարդ մանրանկարներով, որոնց գույները դեռևս այնքան վառ են, որ թվում է թե բոլորովին վերջերս են ներկվել։ Մանրանկարիչները օգտագործել են միայն բնական ներկեր, ինչպես օրինակ “որդար կարմիր” կոչվող ներկը, որը ստացել են միևնույն անունը կրող միջատից։ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s