Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել ․․․

Ինձ թվում էր, որ գարունը իմ ընկերն էր։ Ես սիրում եմ գարունը, հատկապես՝ մարտը։ Մարտի 7-ին իմ ծննդյան օրն է, իսկ մարտի 26-ին իմ մայրիկի ծննդյան օրն է։ Գարունը լի է անակնկալներով։ Առավոտյան մռայլ է, իսկ երեկոյան արև է բացվում։ Գարնան մի գեղեցիկ օր հիասքանչ եղանակ էր, բայց ես զարմացել էի, որ 24 ժամ արև էր։ Ես ցանկացա ստուգել, թե ինչն է պատճառը։ Ես շատ հետաքրքրասեր եմ, այդ պատճառով ես ամեն ինչից հետաքրքրվելով իմացա, որ Անտարկտիդայից եկել են քաղաք մի քանի պինգվին։ Այդ պինգվինները այնքան սառն էին, որ կարծես սառույց լինեին։ Այդ պատճառով արևը փորձում էր էնպես անել, որ մենք չմրսեինք։ Այդ պինգվինները շատ տարօրինակ էին, նրանք չէին սիրում ցուրտը։ Նրանք սիրում էին արև և տաք տեղեր: Նրանք եկել էին մեր երկիր, որովհետև շատ մրսած էին։ Պարզվեց, որ նրանք ամենևին էլ պիգվին չեն, նրանք շնիկներ էին։ Ցանկացել էին սպասել մինչև ամառ ,նոր գային, բայց չեն դիմացել ցրտին և մտածել էին, եթե արդեն գարուն է, ինչու սպասեն ամառվան։ Նրանք եկան և ցանկացան ապրել մեր երկրում, մենք էլ չմերժեցինք, և նրանք դարձան մեր լավագույն ընկերները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s