Մայրենի․ Տնային առաջադրանք

Սիրելի սովորեղներ, սկսում ենք ուսումնասիրել մայրենի լեզվի մի նոր բաժին, այն է ՝ դարձվածքներ։

Այսպիոսով, կան այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ փոխաբերական իմաստ են արտահայտում։Այսպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։

օրինակ՝ Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է << մի բանի համար չարչարվել, ճիգ գործադրել>>։

1․ Գրել տասը դարձվածք։

Էշը ցեխից հանել, կրակի վրա յուղ լցնել, աշխատանքը ջուրը գցել, երկու ոտքը մի կոշիկի մեջ դնել, համը հանել, քարը քարի վրա դնել, գետինը մտնել, էշի ականջում քնել, խելքը գլխից թռցնել, բերանը ջուր առնել։

2. Լրացնել բաց թողնված տառերը։

lՆոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճուղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)

Երգել, թարգմանել, կարգադրել, մարգարիտ, հագուստ, արևածագ,հոգնակի, հագցնել, թագավոր, ճգնել, քննական, նորոգել, արքա, զորք, մրգեղեն, հերքել, թարգմանիչ, ագահ, հերքել, վարքագիծ, քուրք, ներքուստ, մգանալ, նորոգել, նվագարան, հետաձգել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s