Մայրենի տնային աշխատանք

27.09.2022

1․ Ծանոթանալ Վարդան Այգեկցու առակագրությանը։Կարդալ և պատմել առակներ ձեր ընտրությամբ։

Իմաստուն զինվորը

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու։

Աղվեսը եւ առյուծը

Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

Տգեղ կինը

Մի մարդ տգեղ կին ուներ։ Մի օր տեսնելով կնոջը անտրամադիր, հարցնում է.— Ինչո՞ւ ես տրտմել։ — Այսօր հայելուն նայեցի,— պատասխանում է կինը,— տգեղությանս պատճառով անտրամադիր դարձա։ — Դու մեկ անգամ նայելով ես այդքան տրտմել,— չի համբերում ամուսինը,— ես ամեն օր եմ տխուր, որովհետև ամեն օր եմ երեսդ տեսնում։

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

1.ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ –պատիվը կորցնել
8. գլխին տալ — զղջալ, ողբալ

<<Իմ ընկերը>> վերնագրով գրել պատմություն:

<<Իմ ընկերը>>

Ես արդեն իմ ըն կերուհու հետ շպվում եմ 2 տարի և բացի նրանից ուրիշ ոչ մեկին չեմ պատկերացնում ինձ ընկեր։ Ես ցանկանում եմ որ բլոր մարդիկ լինեն հավատարիմ և բարի ընկեր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s