Ղազարոս Աղայան. «Վաճառականի խիղճը »

Լինում է չի լինում մի գյուղացի: Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում էքաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու: Երկար զրուցելուց հետովաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային, իսկ ռոճիկի հարցը գյուղացինթողնում է վաճառականի խղճին, թե որքան կցանկանա վճարել հինգ տարուց, թող այնքանէլ վճարի: Անցնում է երեք տարի: Գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դառնում,բոլոր հարևանները շատ նախանձում են, որ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատարունի: Երբ լրանում է հինգ տարին, տղան մայրիկից նամակ է ստանում, թե հայրը«մերձիմահ հիվանդ է», թող հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա: Մայրը նշում է,որ որդին գումարի համար չհակաճառի, քանի որ հայրը նրա վարձի հարցը թողել էվաճառականի խղճին, որքան կտա, վերցնի, շատ թե քիչ: Սակայն վաճառականըառհասարակ մտադիր չէ գումար տալ տղային՝ պատճառաբանելով, որ նրան հինգ տարիպահել է, փեշակ սովորեցրել, էլ ինչ է ուզում, ոչ մի կոպեկ չի տա, ուր ուզում է գնա: Այդժամանակներում, երբ մարդ էր մահանում, բարեկամներին լուրը հասցնում էր ծխատերքահանան և ամեն ծախս նա էր անում ու վերջում հաշիվ ներկայացնում: Մյուս առավոտգործակատարը գնում է եկեղեցի: Քահանային ասում է, թե իր տերը վախճանվել է, պետք էբարեկամներին, համքարներին հայտնել և թաղման ծախսերի պատրաստություն տեսնել:Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյանգան վաճառականի տունը հոգեհանգստին ներկա լինելու: Երեկոյան քահանան տիրացուիհետ գնում է վաճառականի տունը և տեսնում, որ սա պատշգամբում նստած թեյ է խմում:Ասում է, թե իբր անցնում էր տան մոտով, ուզեց այցելել: Քիչ անց իրար հաջորդելով գալիսեն տարբեր մարդիկ ու տեսնելով քահանային վաճառականի հետ զրուցելիս՝ հետ են գնում:Վաճառականը բարկանում է ու ծառային կարգադրում, որ կանչի այդ մարդկանցից միքանիսին: Սրանք ասում են, որ իրենց հայտնել են, թե իբր մեռել է և եկել են հոգոցի վրա:Քահանան ևս ասում է, որ այդ հարցով էր եկել: Մյուս օրը վաճառականը գնում է թագավորիմոտ, հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարը ուզում էր իրեն սաղ-սաղ թաղել, խնդրում է դատաստան: Գործակատարը պատմում է գործի ամբողջպատմությունը, ասում, որ վաճառականը խիղճ չունի, ուստի իր համար մեռածի հաշիվ է, ևնա դիմեց այդ միջոցին: Թագավորը պատվիրում է դահիճներին կախել տղային: Թագավորըհարցնում է վաճառականին՝ թե էլ ուրիշ ասելու ոչինչ չունի: Վաճառականը ասում է, թեչունի, թող կախեն տղային: Երեք անգամ թագավորը նույն հարցը տալիս է վաճառականին,երեք անգամ սա նույնն է պատասխանում: Թագավորը կարգադրում է դահիճներին հետբերել տղային և կախել վաճառականին: Ապա նույն հարցը տալիս է տղային: Սա լռում է:Երրորդ անգամ հարցնելիս, տղան լացակումած ասում է, որ ինքը խղճում է նրազավակներին, մտնում է նրա դրության մեջ, ինքը ոչ մի պահանջ չունի նրանից ևհրաժարվում է մի որևէ վարձատրությունից: Թագավորը պատվիրում է դահիճներին հետբերել վաճառականին: Կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում,թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի կիսեն և կեսը տան գործակատարին:Այսպիսով վաճառականի հարստության կեսը տալիս են գործակատարին և վերջ տալիսվաճառականի գանգատին:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s