Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

Այպիսով, մենք ընտանիքում , ըկերների միջավայրում խոսում ենք ավելի անկաշկանդ ու անմիջական։ Ազատ խոսքի մեջ օգտագործում ենք այնպիսի բառեր, որոնք բնորոշ են բանավոր խոսքին։Դրանք ժողովրդական բառերն են և խոսակցական բառապաշարն են կազմում։ Օրինակ ՝ իրիկուն( երեկո), աչքածածկ (ագահ), սսկվել (լռել),կոտոշ (եղջյուր), թուշ (այտ), գիժ (խելառ)։

Պետք է հիշենք , որ նման բառերը պաշտոնական խոսքում չեն օգտագործվում։ Սակայն կարող են օգտագործվել գեղարվեստական գրականության մեջ։ Օրինակ՝

Վ․ Տերյան

Կրկին իմ հոգում

Իջավ մշուշոտ, արցունք անձրևող

Տրտում իրիկուն.

Հիշենք նաև , իրիկուն բառից են կազմվել այսպիսի գեղեցիկ բառեր՝ իրիկնաժամ, իրիկնահաց, իրիկնամուտ․․․։

Խոսակցական բառերը հատկապես այն դեպքերում են օգտագործվում , երբ խոսում են հերոսները, որպեսզի նրանց խոսքը ավելի բնական լինի։

  1. Առաջարկում եմ հեքիաթում գտնել և առանձնացնել խոսակցական բառերը։

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Կնիկ

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Էս, հավանելիս չեն լինում

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Կռվելիս են լինում

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

շալակը

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

հորդ քելեխ, տղիդ

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Տար պահի

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Զեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

Անց է կենում, բարեկենդանը գալիս չի, շեմքումը նստած է լինում, փողոցով անց է կենում, ձեն տալիս

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Հալա մի կանգնի

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

Կնկա ծալը պակաս է, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  – Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

– Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

– Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

իր բաները իրեն սևցրի․ տարավ

– Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

– Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակ<ը> տվի, տարավ։

– Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

Վայ քու անխելք տունը քանդվի

– Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Բարեկենդանը ետ է մտիկ անում

Գալիս է, հասնում իրեն։

– Բարի օր, ախպերացու։

– Աստծու բարին։

– Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

– Անց կացավ։

– Ի՞նչ ուներ շալակին։

– Եղ ու բրինձ։

– Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

– Բավականին ժամանակ կլինի։

– Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

– Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

Անց կկենա

– Բա ի՞նչպես անեմ։

– Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ – Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Վեր է գալիս, ճամփեն ծռում

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Առաջարկում եմ հեքիաթում գտնել խոսակցական բառերը։

2. Կազմել հինգ բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական բառ 

գունդ մուր – երկրագունդ, գնդացիր, գնդացրորդ, գնդակիր, գնդաձև

շիլա կծիկ – շիլաշփոթ, շիլափլավ, շիլաչք, շիլախառն, շիլածածկ

թուք գլուխ – խլխապտույտ, գլխագին, գլխասպան, գլաբաց, գլխակիր

բերան փլավ – բերանբաց, բերանախոսք, բերանաձև, առանցբերան, բերանահամ

տաք բաց – տաքագույն, տաքերանգ, տաքբերան, տաքանկյուն, տաքագլուխ

3. ընթերցանություն

Վիլյամ Սարոյան | Ծիծաղ | համառոտ

Բոլոր տղաները դասից հետո տուն են գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, իսկ հերոսին Միսս Ուիսիգը ստիպում է մնալ դասից հետո և մեկ ժամ ծիծաղել:

– Բայց ես չեմ ուզում ծիծաղել:

– Ծիծաղի՛ր: Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ:

– Ներեցեք, որ ծիծաղեցի:

Տղան ծաղկի պես կքված, ամոթահար է: Նա զղջում է, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում է ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ է, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ տխրություն կա: Եվ տղան ծիծաղել է նրա վրա: Տղան ծիծաղելու տրամադրություն չի ունեցել, բայց ծիծաղել է, և ուսուցչուհին նայել է նրան: Դրանից հետո՝ զայրույթը, ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:

– Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:

Ինչու՞: Տղան ուզում է բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել է դասարան, տղան ցանկացել է հետը բարեկամանալ: Ինչու՞ է ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի վիրավորեր ուսուցչուհուն:

– Չեմ ուզում ծիծաղել:

«Ես չեմ ծիծաղի», – մտածում է տղան: – «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս»:

– Խնդրեմ, ծիծաղի՛ր:

Ի՞նչ հաճույք կարող է ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս: Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուսուցչուհին նրան չի ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտի, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում է իմանալ: Սկսում է վերհիշել բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել է: Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ծիծաղեցնում էր: Իսկ հիմա դատարկ բան է թվում: Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Տղան լալիս է, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան է պատահել:

– Բե՛ն:

Ձայնը խաղաղ է, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող է ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:

– Բե՛ն:

Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ է թվում, քան երբևէ:

– Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:

– Այո:

Սրբում է թաց աչքերը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը:

– Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:

– Տասը:

– Ո՞վ է հայրդ:

– Դերձակ է:

– Եղբայներ, քույրեր ունե՞ս:

– Երեք եղբայր, երկու քույր:

– Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:

– Այո:

– Ու՞ր:

– Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:

– Հին երկի՞րը:

– Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:

Նա ուզում է հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում է մեծանալ, բայց վախենում է: Ուսուցչուհին վերարկուն է հագնում:

– Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:

Տղան տխրություն է զգում: Սկզբում ստիպում է ծիծաղել, հետո լացացնում, հիմա էլ՝ սա: Որքան միայնակ է աղջիկը:

– Բեն, հիմա կարող ես գնալ:

– Մնաք բարով, Միսս Ուիսիգ:

– Մնաս բարով, Բեն:

Հետո տղան արագորեն վազում է դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում է նրան: Բենը չգիտի՝ ինչ մտածի, բայց գիտի, որ շատ տխուր է և վախենում է ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածում է, որ լավ կլինի, եթե ոչ ոք չիմանա պատահածի մասին:

Լրացուցիչ առաջադրանքներ․

Տեղադրել համապատասխան տառը․

ոսկրախտ, սաղավարտ, մամռակալած, սաղարթախիտ, բրդել, ամպագորգոռ, անձեռոցիկ, կործանվել, գոռգոռալ, գրտնակ, դարչնագույն, թրթուռ, պոռթկալ, քարորդ, շուռումուռ, հառաչանք, քառասուն, շղարշ, խուրներամ, հռհռալ, լպրծուն, կառկառել, ականջալուր, լուռումունջ, հուռթի, մորթի, ճանկռել, ճռվողյուն, շրշյուն, մանրակրկիտ, ըմբռնել, մորթել, խրխռալ, պատրույգ, սևեռուն, փռշտալ, շահագրգռել, ջարդել, արևառ, կրնկակոխ, ուռչել;

Գրել հետևյալ բառերի հոմանիշները ,և փորձել օգտագործել փոքրիկ պատմության մեջ։

շողշողալ, անթից, հանկարծ, անթիվ, ցրել,խաղաղ, բարեկամ։

Շողշողալ – փայլել

Անթիվ – անհամար

Հանկարծ – պատահական

Անթիվ – անքանակ

Ցրել – շաղ տալ

Խաղաղ – անդորր

Բարեկամ – հարազատ

Leave a comment