Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

1.Դանիել Վարուժանի <<Անդաստան>> ստեղծագործությունը։

2.Փորձիր բանաստեղծությունն ամբողջությամբ սովորել անգիր։

3.Ներկայացրու բանաստեղծի լավատեսական հայացքները ստեղծագործության մեջ։

Դանիել Վարուժանը այս բանաստեղծությունով ուզեցել է սեր և խաղաղություն նվիրել աշխարհի չորս կողմերին։ Բանաստեղծության մեջ ասվում է, որ տարբեր կողմերը տարբեր բարիքներ ունեն։

4.Պատմիր Սեբաստացի կրթահամալիրում նշվող տոների մասին և ներկայացրու, թե որն է քո ամենսասիրած տոնն այստեղ։

Սեբաստացի կրթահամալիրում նշվում են տարբեր տոներ օրինակ՝  հարիսայի ծեսը, ամանորյա մեդիաուրբաթը, Սեբաստացու օրերը և այլն: Ամեն տոն ինձ համար էլ շատ լավն է անցնում և մեծ շուքով։ Բայց ամենաշատը ինձ դուր է գալիս ամանորյա մեդիաուրբաթը, որովհետև անցկացվում է մեծ շուքով պատրաստում են զարդեր, փայլեր, տոնածառ ամեն ինչ շատ լավ է։ Նաև սիրում եմ ցուցահանդես-վաճառքը, որովհետև լինում է հյուրասիրություն, գալիս են շատ հյուրեր, իսկ ամենակարևորը լինում է մեդիաուրբաթ։

Լրացուցիչ առաջադրանքներ։

Լրացրու բաց թողնված տառերը։

Իմ սրտի լեզուն

Լեզուն, լինելով ազգային մտածողության հաճելի, իր մեջ ամփոփում է դարերի ու հազարամյակների հարուստ ժառանգություն: Մեր լեզուն մեր միտքն է, մեր գոյությունը, ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման բացառիկ գործիքը: Դարեր շարունակ մեր լեզուն փրկել է մեզ օտարներին ձուլվելու վտանգից, լեզվի միջոցով ենք պահպանել մեր մշակույթը:

Իմ սրտի լեզուն հայերենն է: Սա միայն գեղեցիկ արտահայտություն չէ, որն հաճախ կրկնում եմ: Ես մտածում, խոսում, կարդում, գրում և զգում եմ հայերենով: 21-րդ դարում օտար լեզուների իմացությունը կենսական անհրաժեշտություն է, բայց դա չպետք է լինի մայրենիի հաշվին:

Սթափվել է պետք: Լեզուն հզոր ուժ է ու այն պետք է անսասան մնա: Սովորեք տասնյակ օտար լեզուներ, բայց առանց մայրենի լեզվի իմացության ու գործածության դա գրեթե արժեք չի ունենա:

Լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ: Այն արվեստ է` բազմակողմանի, ընդգրկուն ու բովանդակ: Մեր լեզուն մենք ինքներս ենք:

Առաջադրանք։

Պատմիր քո սրտի լեզվի մասին։

Համո Սահյան
Անտառում


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Ո՞վ է քո սրտի բանաստեղծը։ Պատմիր նրա մասին։

Իմ սիրած բանաստեղծը Հովհանես Թումանյանն է։ Շատ եմ սիրում նրա հեքիաթներից <<Անբան Հուռին>>։ Ճիշտ Հովհանես Թումանյանը մահացավ, բայց նրա հետևից թողեց մի շատ կարևոր բան հեքիաթներ, և բոլորը սիրում են նրա հեքիաթները։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s