Մայրենի

Ստեղծագործական աշխատանք։

Գրել փոքրիկ պատում նշված վերնագրով ՝ հնարավորինս շատ օգտագործելով աշնանային պատկերներ և նկարագրություններ։Փորձիր ինքդ լուսանկարել աշնանային պատկերներ և տեղադրել պատումի մեջ։

Պատումներ։

Աշուն… Երբ շուրթերիցդ հնչյուն առ հնչյուն դուրս է թռչում այս երևույթի անվանումը, երևի թե մտքիդ գալիս է աշունն իր ամբողջ գեղեցկությամբ և տարօրինակություններով` աշնանային հորդ անձրևներ, կարմիադեղին տերևաթափ, մերկ ծառեր, ձմեռային քուն մտոնղ կենդանիներ, չվացող թռչուններ…
Այս աշունն էլ զերծ չմնաց այս բոլոր երևույթներից, սակայն դրանց բովանդակությունը այլ էր: Երբեք չէի տեսել այսպիսի աշուն: Առաջինն էր, ու հուսամ վերջինը:
Ամեն ինչ սկսեց պատահական, ինչպես որ սկսվում է աշունը: Տերևաթափի կարմիր գույնը հասարակ կարմիրը չէր, տրևները արնոտ էին` արյան գույնի, իսկ դեղինները` մահացած հույսերն էին: Սարերը ու լեռները ծածկվել էին կրամիր վերմակով… Ինչքան էլ հորդ անձրև տեղաց, անիծյալ կարմիր գույնը չմաքրվեց:
Ամեն գիշեր երազնք էինք պահում, որ թափված տերևները հանկարծ չշատանան, մնան ծառերի վրա, շարունակեն իրենց կյանքը, կանաչեն, հանկարծ չպոկվեն ծառերից…
Չեղավ: Անհնարին էր: Չէ՞ որ աշուն էր: Տերևները ճար չունեին, նարնք չէին կարող այլևս պայքարել, ինչքան էլ քաջ լինեին, արդեն ամեն ինչ որոշված էր: Աշունը որոշել էր, պետք է մերկացնի ծառերը:
Թռչունները չվում էին, նույնիսկ նարնք, ովքեր չպետք է չվեին: Պիտի մնային, բայց գնացին: Ու գնացին անվերադարձ: Թռչեցին դեպի տաք երկրներ: Թողեցին իրենց վերջին աշունը կիսատ:
Իսկ դողացող ծառերը մերկ ու լքված կանգնած էին: Չէին ուզում առանձ տերև ապրել, փորձում էին ամեն կերպ բռնել տերևի ձեռից, պինդ բռնլ ու աղաչել, որ չգնան: Սակայն ծառերն էլ էին անզոր: Ամեն ինչ որոշված էր:
Աշունը` բնությունը մասնատեց երկու մասի: Կեսին տարավ, կեսին թողեց: Տանջեց այն կեսին, որին տարավ, ու կրկնակի անգամ տանջեց այն կեսին, ովքեր մնացին: Տեսան պարտություն, կորուստ, հեռացող տերևներ ու թռչուններ: Բայց այս անգամ հեռացան անվերադարձ…
Ամեն ինչ լռեց, կարծես մահացավ: Նույնիսկ այն ամենը, ինչ մնացել էր: Մասնատվեց ամեն ինչն ու ամենուր:
Թող երբեք չկրկնվի այս աշունը: Մնա հավետ անցյալում ու ալյևս չկրկնվի:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s