Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշային զույգեր։
Ամանոր, նվեր, եղեգնուտ, ընծա, ավար, ապագա, կարծիք, օրրան, գալիք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, Նոր տարի:
Ամանոր – Նոր տարի
Նվեր – ընծա
Ապագա – գալիք
Ավար – թալան
Կարծիք – տեսակետ
Օրրան – հայրենիք
Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն ծովից լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրի ալիքների կապտականաչավուն լուսարձակման տեսքով: Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…բույսերը, այնպես էլ կենդանիները հատկություն ունեն: Նրանք արևի էներգիան լուսային էներգիան վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրմամբ:
Վարդանը հպարտությամբ էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փունջը և աչքերի խելացի արտահայտությունը արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառի ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգներով վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլուխը ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչուն ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:
Տեքստում ավելացրու՛ տրված ածականները :
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Սարսափելի դոդոշաձուկն էլ փոքրիկ բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Բազմաթիվ մյուս ձկների արձակած բազմազան ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան անհրապույր ձկներ էլ, որոնք իսկապես իսկական համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Գեղեցիկ Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Ծովային այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մեծ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես բուսական զանազան սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք, անվնաս տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:
ջերմոց, արգելոց, ճահճուտ, գերեզմանոց, ամրոց, կտակարան, դարբնոց, հյուրանոց, աղոթարան, այգեստան, լվացարան, բուրաստան, դպրանոց, արվեստանոց։
Փորձիր սովորել և ձայնագրվել։
Համո Սահյան, Խոսք Նոր տարվա
Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական: