Երուսաղեմ

Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Բնակչությունը՝ ▲919 438 մարդ (2018)։Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը։Երուսաղեմը բացարձակ այլ կարգավիճակ ունի որպես հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի սրբավայր։ Հրեաների համար սրբավայր է համարվում Տաճարի սարը, և նրա արևմտյան պատը՝ Լացի պատը (Կոտել), մուսուլմանների համար՝ վայելչագեղ մզկիթները, որոնք տեղակայված են Տաճարի սարի վրա (կրոնական ճարտարապետական համալիր Ալ-Համարամ ալ-Շարիֆ), իսկ բոլոր քրիստոնեաների համար եկեղեցիները, տեղակայված այնտեղ, որտեղ եղել է Քրիստոսը։Երուսաղեմում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք նկարագրված են Աստվածաշնչում՝ Քրիստոսի չարչարանքները Գողգոթայում, Հիսուս Քրիստոսի հարությունը։ Այդ պատճառով էլ քրիստոնեաների համար Երուսաղեմը համարվում է սուրբ քաղաք։1099-1187 թթ ինչպես նաև 1229-1244 թթ Երուսաղեմին տիրել են եվրոպական խաչակիրները։ Հենց նրանք են Հին քաղաքում կառուցել բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, որոնք կապված են աստվածաշնչյան իրադարձություններով։Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգին գտնվում է Երուսաղեմի հարավ-արևմուտքում։ Այգու անվանումը հուշում է, որ ստեղծողները նպատակ ունեին այստեղ հավաքել Աստվածաշնչում հիշատակբած Նոյան տապանի կենդանիներին։ Հատկապես հիշարժան է Եդեմյան պարտեզներ կոչվող հատվածը, որտեղ կարելի տեսնել տարբեր կենդանիների ձագերի։

 

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s