Շաբաթ օրը մենք գնացել էինք գնացքով Գյումրի։ Գնացքում շատ ուրախ անցավ, շատ խաղեր խաղացինք, ճանապարհը տեվել է 3 ժամ։ Սկղբում գնացինք Շալե անունով հյուրատունը ,որտեղ իմացանք շատ բաներ Գյումրիի մասին, իսկ հետո գնացինք 6․7 դասարանի Նանեի տատիկի և պապիկի տուն, որտեղ մեզ համար պատրաստել էին հյուրասիրություն, նրանց տունը հին Գյումրիի տներից մեկն էր, որտեղի ներսում կարելի է կատարել փոփոխություն, իսկ դրսից չի կարելի անգամ քարը տեղաշարժել,որովհետև համարվում են պատմամշակութային արժեքներ։ Մենք նաև գնացել էինք Գյումրիի ամենահին վարսավիրանոցը ,որտեղ մեր դասարանից երկու տղա որոշեցին կտրել իրենց մազերը։ Հետո գնացինք հոլ գնելու, ես գնեցի այդ հոլերից մեկը և իմացա, որ այս տարվա մանկական Եվրատեսիլի խորհրդանիշը հոլն է։ Քայլեցինք դեպի Տաշիր պիցցա, սնվեցին և քայլքով դեպի կայարան գնացինք։ Հետադարձին նստեցինք հին գնացք, այնտեղ շատ շոգ էր համեմատած առաջին գնացքի։