Լեոնիդ Ենգիբարյան

ԻՍԿ ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս, ՈՐ․․․ «Թախծոտ աչքերով ծաղրածուն». այսպես են անվանում Լեոնիդ Ենգիբարյանին, կրկեսում ներկայացնում էր իր գրած մանրապատումները:

Ահա դրանցից մեկը։

Հեքիաթասացը։

Ամբողջ գիշեր հսկա տանը մի պատուհան էր լուսավորված: Այնտեղ ապրում էր հեքիաթասացը. ոմանք նրան պոետ էին կոչում: Նա հեքիաթներ էր գրում և նվիրում մարդկանց, քանի որ առանց հեքիաթի դժվար է ապրել:

Նրա սեղանը լիքն էր բազմերանգ մատիտներով: Սարսափազդու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախները` կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներով…

Բայց օրերից մի օր չար և անգետ մի մարդ գողացավ հեքիաթասացի բոլոր մատիտները: Թողեց միայն սևը և սպիտակը` մտածելով. «Այ հիմա նա կգրի էնպես, ինչպես պետք է…»:

Խեղճ հեքիաթասացը տխո՜ւր-տխուր կանգնած էր դատարկ սեղանի առջև: Հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսը և դուրս եկավ տնից:

Նա չգիտեր՝ ուր է գնում: Նա դանդաղ շրջում էր անձրևոտ քաղաքում: Երբ հոգնեց ու կանգ առավ, կեչու մի թաց տերև պոկվեց ծառից, թռավ ու եկավ-կպավ նրա այտին: Տերևը մուգ կանաչ գույն ուներ, հեքիաթասացը տեսավ դա: Հետո նկատեց, որ ասֆալտն արծաթագույն է, հորիզոնն էլ` բաց երկնագույն, իսկ կղմինդրե տանիքները` կարմիր: Նա ժպտաց, հավաքեց այդ բոլոր գույներն ու վերադարձավ տուն:

Նա կրկին նկարում է:

Նա կրկին երջանիկ է:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հայ ծաղրածու մնջկատակ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանը նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է եղել։ Բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանն ունեցել է ինը հաղթանակ և պարտվել ընդամենը մեկ անգամ։

Մնջախաղի էստրադային թատրոնի հիմնադիրն է։

Նար մասին Ֆիլմը՝ «Ճանապարհ դեպի կրկես» , նկարահանվել է Երևանի կրկեսում,որը պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետև այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի գործերով , իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը նա որոշում է հեռանալ կրկեսից, գնում է գեղարվեստական տնօրենի աշխատասենյակը, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահայտվում նրա խոսքերին։ Գեղարվեստական տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Հեռանալով տնից՝ Լեոնիդը շրջում է երկրում նախապատրաստվել իր հաջորդ ելույթին։ Արդյունքում նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s