Հաշվետվություն մաթեմատիկա

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա բաժնում։ 51
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։ Սեբաստացու օրեր, Սովորողի իրավունքը
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների հղւմները։

Ինչ է սովորողի իրավունքը իմ ծնողների կարծիքով

Տնային առաջադրանք մաթեմատիկա

Ընդանուր հայտարար

Կոտորակների գումարում և համնում

Դասարանական աշխատանք

Մաթեմատիկա 6

Թվի մասը որոշելը և թվի որոշելը տրված մասով

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

Մաթեմատիկա

Խառը թվերի համեմատում

Մաթեմատիկա

Մակերեսի և ծավալների հաշվումը ծառը թվերով

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

Մաթեմատիկա․ Տնային առաջադրանք

Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը

Մաթեմատիկա․ Տնային առաջադրանք

Մաթեմատիկա տրամաբանական հարցեր

Մաթեմատիկա, նոր թեմա տոկոս %

Մասեր և տոկոսներ

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք

Մաշտաբներ

Դասարանական աշխատանք

Մաշտաբներ․ Առաջադրանքներ 2

Համաչափություն

Դիագրամներ

Սեբաստացու օրեր

Դիագրամներ ․ Տնային աշխատանք

Մաթեմատիկա Գրաֆիկներ

Պատահույթնեի հավանականություները

Մաթեմատիկա․ պատահույթների հավանականությունը․ առաջադրանք 3

Մաթեմատիկա․ Ամբողջ թվեր

Ամբողջ թվերի համեմատում

Կոորդինատային ուղիղ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային աշխատանք

Մաթեմատիկա

Մաթեմատիկա․ Ամբողջ թվերի հանումը

Մաթեմատիկա

Ամբողջ թվերի բազմապատկում 2

Ամբողջ թվերի բազմապատկում 1

Ամբողջ թվերի բաժանումը

Գումարման օրենքներ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա․ Դասարանական աշխատանք

Իմ կազմած խնդիրը

  1. Ո՞ր թեմայի աշխատանքներին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
  2. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։ Մինչև հինգշաբթի
  3. Քանի՞ ֆլեշմոբի ես մասնակցել։ 1
  4. Մասնակցե՞լ ես արդյոք մաթեմատիկայի օլիմպիադայի կամ այլ մրցույթի. թվարկիր։ Ոչ
  5. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։ Տրամաբանության
  6. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։ Կփորձեմ լինել ավելի աքտիվ։
  7. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը 8

Հայրենագիտության հաշվետվություն

Բարև բոլորին հիմա կամփոփեմ փետրվարից-մայիս հաշվետվություն հայրենգիտություն առարկայից։ Ինձ ամենաշատը դուր է եկել Դավիթ Անհաղթ թեման։ Մենք արել ենք շատ նախագծեր, օրինակ՝ Երևան քաղաքի ձիարձանները, Բագրատունիներ, Գառնի տաճար թեմաները։

Ահա իմ Հայրենագիտության բաժինը

Դավիթ Անհաղթ

  • Տեսանյութից տեղեկություններ դուրս հանիր Դավիթ Անհաղթի մասին։
  • Դավիթ Անհաղթի անունը կրող ինչ վայրեր կան Երեւանում։
    • Զբոսայգի, փողոց, արձան։

Տեսանյութը՝

Ծնվել է 475 թվականին, Տարոն Գավառի ներքին գյուղում և այնուհետև կրթությունը ստացել է Ալեքսանդրիայում, այնտեղ նաև դասավանդել է և իր կյանքի արդեն երկրորդ շրջանում։ Դավիթ Անհաղթը եղել է փիլիսոփա, Հունական դպրոցի գործիչ։

  • Դավիթ Անհաղթի անունը կրող ինչ վայրեր կան Երեւանում։

Արձան, փողոց, զբոսայգի

Դավիթ Անհաղթի հուշարձանը Երևանում տեղադրվել է 1985 թվականին, գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, պատրաստված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3 մետր է։ Ճարտարապետ Էդուրարդ Սաֆարյան, քանդակագործ Սերժ Մեհրաբյան։ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում Դավիթ Անհաղթ փողոցի վերջնամասում։

Տեղեկություն Դավիթ Անհաղթի մասին։

Դավիթ Անհաղթ (6-րդ դար, Հերեթ, Հարք, Տուրուբերան, Հայկական մարզպանություն – 6-րդ դար, Հաղպատավանք, Հաղպատ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունական դպրոցի գլխավորական գործիչներից։

Գնում եմ Մայր դպրոց ․․․

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես
  • Հյոսիսային դպրոցը ինձ շատ հարազատ դպրոց է։ Ես բացի այդ դպրոցից ոչմի դպրոց չեմ եղել և չեյ էլ ուզում լինել, այդ պատճառով ես չեմ էլ ուզում գնալ ուրիշ դպրոց։
  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները
  • Հյուսիսային դպրոցում երեխաները աշխատում են ոչ թե տետրերով այլ համակարգիչներով, Մեր դպրոցում կա Ընտրության գործոնեություն, Մեր դպրոցում մեր տետրերը մեր բլոգներն են, Մեր դպրոցը ոչ միայն դպրոց է այլ նաև դպրոց-պարտեզ, Ամառաին արձակուրդների ընթացքում կա ճամբար, Մեր ուսումնական տարին միշտ եղել է 10 ամիս, ես ունեմ հրաշալի ընկեր Նարե Մելքոնյանը։
  • Մայր դպրոցն ու ես
  • Ես Մայր դպրոցում եղել եմ միայն հանդեսների ժամանակ և շատ բան չգիտեմ Մայր դպրոցի մասին։
  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից
  • Հուսով եմ, որ Մայր դպրոցը նույն պես լան է
  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը
  • Գրեթե չեմ ճանաչում։
  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում
  • Մարզադահլիճը։

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի ձարձաններ

Հիմա մի փոքր պատմեմ ճամփորդության մասին։ 5.1 և 5.2 դասարանի սովորողների հետ գնացինք ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ ուսումնասիրելու։ Առաջինը գնացինք Սասունցի Դավիթ ձիարձանի մոտ։

Այնուհետև գնացին դեպի Սասունցի Դավիթ կայարան նստեցինք մետրո և ուղևորվեցինք Զորավար Անդրանիկ ձիարձանի մոտ։

Предварительный просмотр изображения

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։

1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։

Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Հայոց պետականությունը խորհրդանշող ինչ կառույցներ կան Երեւանում։ Փորձիր ինքդ լուսանկարել հայոց պետականության խորհրդանիշ կառույցները։

Երևան քաղաքի ձիարձաներ

Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան
  • Քանդակագործ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար
  • Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5×2,2×9,3 մետր։
  • Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։
Հուշարձան «Սասունցի Դավիթ» (9).JPG

Վարդն Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար
  • Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։
  • Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։
Vardan Mamikonyan, (1).JPG

Հայկ Բժշկյանց

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան
  • Ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան
  • Ծնվել է 1887 թվականի փետրվար 6-ին Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին։

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

Hayk Bzhishkyan statue, Yerevan, VM 01.jpg

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։

  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ
  • Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
  • Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։
  • Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։
2014 Erywań, Pomnik generała Andranika Ozaniana.jpg

Մարշալ Բաղրամյան

Մարշալ Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին։

  • Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան
  • Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան
  • Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։
  • , ԽՍՀՄ), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ

  • Բագրատունյաց շրջանի ի՞նչ ճարտարապետական կառույցներ են պահպանվել այսօր։
  • Բագրատունիների անունը կրող ի՞նչ վայրեր կան Երեւանում։

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:

Գառնի Տաճար

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

Հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐԻ ՄԱՍԻՆ

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաներն իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։

Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը բերեցին այն եզրակացության, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է և նրա ցելլայի մեջ ստեղծվել է եկեղեցի։ Դրան համակարծիք չէ Ալեքսանդր Սահինյանը։ Ըստ նրա՝ եկեղեցին եղել է, բայց այն կառուցված է եղել անտիկ տաճարի արևմտյան կողմում։ Այդ քառաբսիդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որի ավերակները ցարդ նույն տեղում են։

Հայաստանի պուրակները և զբոսայգիները․ ուսումնական գարուն․ հայրենագիտություն

Թումո այգի

Ես հաճախ ամռանը գնում եմ Թումոյի այգի, հորաքրոչս հետ։ Ինձ Թումոյի այգու մասին պատմել է հորաքույրս ։ Բայց ես շատ բան չգիտեմ Թումոյի մասին ։

Թումանյանի անվան այգու մասին։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի), զբոսայգի Երևանի Աջափնյակ համայնքում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ։ Գտնվում է «ԷյՓիՋի Լաբս ԷյԷմ» հասարակական կազմակերպության խնամակալության ներքո, 100 տարի վարձակալման ժամկետով։

Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։

Այգու պատմությունը

Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։

1990-ական թվականներին երկրի ֆինանսական անբարենպաստ իրավիճակի պատճառով այգին անկում է ապրել, ծառերի մի մասը հատվել է։

2009-2010 թվականներին այն վերակառուցվել և մինչ օրս խնամվում է բացառապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից. ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ, կահավորվել խաղադաշտեր ֆուտբոլի ու բասկետբոլի համար, կառուցվել մանկական խաղահրապարակներ, տնկվել շուրջ 1000 ծառ, կառուցվել հետիոտնային ու հեծանվային ուղիներ։ «Արագած» լքված կինոթատրոնի մոտակայքում, որ տեղակայված էր այգուն հարող տարածքում, կառուցվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Ներկայում այգին ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում։