Դդմահանելուկներ

Միջինս բովում են, արևածաղիկ չեմ

Թփերս կանաչ են, էլ չգիտեմ ինչ ասեմ։

Փափուկ պառկած եմ թփերիս մեջ,

Իմ բաղադրիչների գրքում կա հարյուր էջ։

Լիլի Մինասյան

 

Այն ինչն է, որ նարնջագույն է և պինդ է:

Այն ինչն է, որ  կանաչ տերև ունի և շատ կորիզներ:

Գարիկ Մելիքյան

 

Նա նարնջագույն է գծիկներով նրանից պատրաստում են լիքը թխվածքներ:

Արփի Խալաթյան

 

 

Այն, որ բանջարեղեն է, որ չի շարժվում և տարբեր չափերի է նա լինում:

Էյվա Մուրադյան

 

 

 

Կախարդական Դդումը

Կախարդական դդումը շատ մեծ էր: Նա իսկական դդում չէր: Մի անգամ դդումի մոտ եկավ փիսիկը և ասաց.

– Կարո՞ղ ես առյուծ դառնալ:

Դդումը պատասխանեց.

– Այո:

Փիսոն ասաց.

-Չեմ հավատում:

Դդումը առյուծ դարձավ:

Փիսիկը հարցրեց.

-Իսկ կարո՞ղ ես մկնիկ դառնալ:

Դդումը պատասխանեց.

-Իհարկե, այո:-Արագ դարձավ մկնիկ: Հենց մկնիկ դարձավ, փիսիկը բռնեց, կերավ: Բոլորը սկսեցին հանգիստ ապրել, որովհետև բոլորը վախենում էին, քանի որ նա կարող էր դառնալ ամեն ինչ և մարդկանց վախեցնել: Նա ուներ մեծ պալատ: Այդ պալատը փիսիկինը դարձավ փիսոն շատ բարի էր: Մոռացա նշեմ, որ փիսոն և մկնիկը գունավոր էին:

Չարաճճի ընկույզ

Մի անգամ էս չարաճճի ընկույզը ձմռանը գնաց պաղպաղակ ուտի, վերնաշապիկով՝ կարճաթև, իր մայրիկին չլսելով , նա մի քանի օր անց հինվանդացավ: Երկրորդ անգամ նա նույն բանը արեց, իսկ երրորդ անգամ չարեց: Մի անգամ իր երազի մեջ տեսավ, որ արջն իրեն ուտում է և միանգամից արթնացավ, էլի քնեց, հիմա ուրիշ երազ տեսավ, այնտեղ իրեն առյուծը կերավ և նա վեր թռավ: