Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Մեր նավն անընդհատ շրջապատո՞ւմ էին շնաձկներ։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Հսկայական ձուկը բացեց բերանը և կերավ մեզ։

Բառային առաջադրանքներ

6.Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

7.Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

յոթանասունհինգ

8.Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Տարօրինակ ձուկ

մեծ նավ

ծեր ճանապարհորդ

փոքր ծով

9.Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-անվախ

Հսկա-շատ մեծ

Նորից-կրկին

Այժմ-հիմա

10.Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղախ- անհանգիստ

Չոր-փափուկ

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ

Սիրելի՛ չորրորդցի.
Ստուգատեսային երրորդ նյութը կատարի՛ր մինչև երկուշաբթի:Ահա այն…
Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա՛ այն։Պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրի՛ր՝

  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։ Չունեի անծանոթ բառ:
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը Հայերեն օնլայն բառարանով:
  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը: Ես կարդացել եմ Հովանես Թումանյանի Ուլիկը հեքիաթը

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկըկում, կանչում․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։2

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես, Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում․

— Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի․․․ Գնա՛․․․ Չեմ ուզում քեզ․․․։

Ու գայլը հեռանում է, գնում։3

Գալիս է մայրը, դուռը ծեծում․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,Անուշ–անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում․

— Գիտե՞ս, մայրիկ, ի՛նչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։

Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՜ր։ Էնպե՜ս վախեցա՜, էնպե՜ս վախեցա՜․․․ Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛․․․

— Պա՛ պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՜նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։ — Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ՝ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս: Ոչ
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը: Մայրիկիս
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում: չգիտեմ ?
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ “Մայրենիի ստուգատես” էջում։

Կսպասեմ պատրաստածդ հետաքրքիր տեսանյութին: Ահա հղումը

Իրական մուլտֆիլմը

Մի անգամ մի երեխա մի մուլտֆիլմ էր նայում երբ այդ մուլտֆիլմի վերջ եկավ ինչ-որ տարօրինակ բան նկատեց: Այդ մուլտֆիլմի հերոսները հեռուստացույցից դուրս եկան երեխան շատ եր զարմացել միյաժամանակ վախեցել էր նա մտածեց որ այնքան է նայել այդ մուլտֆիլմը որ նրա աչքին է երևում բայց պարզվեց որ դա իրական է երբ կախարդ նրանց կախարդեց նրանք հայտնվեցին մուլտֆիլմի մեջ:

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Հիմա կներկայացնեմ փետրվարից մայիս ամիսների ընթաղքում իրականացրած մայրենիի նախագծերը: Ահա մայրենի բաժնի հղումը: Մենք անցել ենք թեստեր վերջին թեստն է սա:Ստեղծագործական աշխատանքներից արել եմ Վոսկե շենքը, Իմ առավոտը,Գարունը,Իմ մոլորակը,Կոնֆետի աշխարհ: Ահա մայրենիի առաջադրանքները Մայրենի(դասարանական և տնային առաջադրանքներ) 18.05.2021,Թեստ 8,Թեստ 5Մայրենիի ստուգատես Թեստ 4 Եղեգնուհին 4 Եղեգնուհի 3 Եղեգնուհի 1 Թեստ Չախչախ թագավորը Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկար Հ. Թումանյան. Մոծակն ու մրջյունըՀ. Թեստ 2 Թեսթ 1 Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր Երջանիկ Խրճիթը

Բառի բաղադրիչները