- Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես
- Հյոսիսային դպրոցը ինձ շատ հարազատ դպրոց է։ Ես բացի այդ դպրոցից ոչմի դպրոց չեմ եղել և չեյ էլ ուզում լինել, այդ պատճառով ես չեմ էլ ուզում գնալ ուրիշ դպրոց։
- Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները
- Հյուսիսային դպրոցում երեխաները աշխատում են ոչ թե տետրերով այլ համակարգիչներով, Մեր դպրոցում կա Ընտրության գործոնեություն, Մեր դպրոցում մեր տետրերը մեր բլոգներն են, Մեր դպրոցը ոչ միայն դպրոց է այլ նաև դպրոց-պարտեզ, Ամառաին արձակուրդների ընթացքում կա ճամբար, Մեր ուսումնական տարին միշտ եղել է 10 ամիս, ես ունեմ հրաշալի ընկեր Նարե Մելքոնյանը։
- Մայր դպրոցն ու ես
- Ես Մայր դպրոցում եղել եմ միայն հանդեսների ժամանակ և շատ բան չգիտեմ Մայր դպրոցի մասին։
- Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից
- Հուսով եմ, որ Մայր դպրոցը նույն պես լան է
- Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը
- Գրեթե չեմ ճանաչում։
- Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում
- Մարզադահլիճը։
Category: Ուսումնական ձմեռ
Ուսումնական ձմեռ մաթեմատիկա վերջից լուծվող խնդիրներ
1․ Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։ 27 թիվը։
2․ Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը։ 112 թիվը։
3․ Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։ 314 թիվը։
4․ Եթե մտքում պահված թիվը 20 անգամ մեծացնենք, իսկ ստացվածը մեծացնենք 20-ով, 140 կստացվի։ Ո՞ր թիվն են մտքումս պահել։ 6 թիվը։
5․ Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի ուղևոր կար։ 13 ուղևոր։
Իմ Հունվարյան ճամբարը
Ինձ շատ դուր եկավ Հունվարյան ճամբարը, որովհետև մենք, բացի դաս անելուց, դիտում էիք ֆիլմեր: Ֆիլմ դիտելուց նոր շատ բառեր սովորեցի:Ես ձեռք բերեցի նոր ընկերուհի, շատ հետաքրքիր էր ճամբարում, բայց ինձ մի բան դուր չեկավ, աղմուկը շատ,շատ էր: Իսկ եթե աղմուկը չհաշվենք ,շատ լավ էր: Ինձ ճանփորդություներից ամենաշատը դուր եկավ Ապարանի ջրամբարը, այնտեղ այնքան շատ ձյուն կար, կարծես Հայաստանի ամբողջ ձյունը հավաքված լիներ հենց այդտեղ:Կարծես ամպերի վրա լինեինք, կարծես այնտեղից ձյուն գար, որտեղ նայում էի, սպիտակ ձյուն էր:
Անմոռանալի օր
Ես երբ տեսա իմ նվեր շատ ուրախացա, որովհետև ինձ ձմեռ պապիկը բերել էր հեռախոս: Առավոտյան չհասկացա թե ինչ է բերել: Հետո հասկացա, որ հեռախոս է: Երբ բացեցի տեսա որ ճիշտ եր: Ես իմ նամակի մեջ գրել էի, որ ձմեռ պապիկը գար ես իրեն տեսնեի: Բայց ձմեռ պապիկը չեկավ: Ես շատ տխրեցի: Ես գիտեի, որ ձմեռ պապիկը գալու է: Երբ փոքր էի, ձմեռ պապիկը եկել էր մեր տոն: Եղբորս խելացի ժամացույց էր բերել: իսկ մյուս քույրիկիս՝ պլանշետ: Հրավառություն ենք արել: Իմ քեռին է եկել:
Ալիսան հրաշքների աշխարհում
Ես գնացել էի Ալիսան հրաշքների աշխարհում թատրոն: Թատրոնի հերոսները սառուցների վրա էին սահում: Այն տևելու էր 1ժամ, բայց ուշ սկսվեց, տևեց 2ժամ: Ալիսան ամեն տեղ ընկնում էր: Նա բարի և համեստ աղջիկ էր: Նա կապույտ շոր ուներ: Այդ հեքիաթը ռուսերեն էր: Ինձ շատ դուր եկավ թատրոնը: Այնտեղ շատ ցուրտ էր նրանք էլ՝ այսինք հերոսները, շատ բարակ էին հագել: Երբ վերջացավ, հայրիկս և մայրիկիս ինձ ու եղբորս տարավ պիցցայանոց: Երբ վերջացրեցինք, դրսում տեսանք Ձմեռ պապիկ և պանդա: Երկու հազար քսանի մոտ նկարվեցինք:
Ամանորը տարբեր երկրներում
Հունաստան
Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:
Եգիպտոս
Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։
Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը)։ Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։
Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում
Ես գնացել էի Մարտիրոս Սայրանի տուն թանգարան: Այնտեղ լիքը նկարներ կային, այդ տուն թանգարանը շատ մեծ էր, շենքը չորս հարկ էր, բայց մենք մինչև երրորդ հարկ բարձրացանք: Սարյանը լիքը մեդալներ ուներ: Այնտեղ նաև մենք նկարեցինք մատիտներով ու յուղամատիտներով, ինձ շատ դուր եկավ: Մենք արդեն ծանոթ էինք թանգարանին, որովհետև համակարգիչներով ուսումնասիրել էինք, մեր նկարների կեսն էլ դասարանում նկարեցինք:
Նամակ Ձմեռ պապիկին
Բարև ձմեռ պապիկ: Ես ինձ լավ եմ պահել, բայց մի քիչ չարաճճի եմ պահել: Ես քեզնից կամ հեծանիվ կամ հեռախոս կամ ինչ որ դու կուզենաս բերել ինձ:Քանի որ դու հեռավոր երկրից ես գալիս,քեզ ծանր չլինի, ես իմ հավաքած գումարով կգնեմ իմ հեծանիվը: Ես անպայման դասերս կսովորեմ մինչև քո գալը: Ես կցանկանամ, որ քեզ տեսնեմ: Իմ քույրիկն էլ չի վախենա, նա արդեն մեծացել է: Նամակ ձմեռ պապիկին Միլենայից:
Բարև Ձմեռ
Ես շատ ուրախ եմ,որովհետև ձմեռը գալիս է: Ես սիրում եմ ձնագնդիկով խաղալ և շուտով Նոր Տարի է գալու:Իմ կարծիքով ձմեռը բարի է, որովհետև նա իր հետ բերում է սպիտակ գնդիկ, այսինքն ձնագնդիկ: Նա բարի է, որովհետեվ ձմեռն իր հետ Նոր Տարի է բերում: Ձմեռ պապիկն իր հետ նվերներ է բերում, Ամանորին շատ համեղ ուտելիքներ կան սեղանին և ես ուզում եմ իմ ընկերներին հրավիրել մեր տուն՝այդ ուրախ տոնը նշելու:Եթե հինգշաբթի ձյուն գա,ես շատ կուրախանամ: