
Ես Մենք ջոկատի անթամ եմ և ցանկանում եմ պատմել մեր օրերի մասին։
Առաջին օրը մենք ծանոթացանք և ձեռքբերեցինք նոր ընկերներ։
Ձմեռային ճամբարի երկրորդ օրն լսեցինք անգլերեն լեզվով հեքիաթ ու և մեր մտքերը հանձնեցինք թղթին։
Այցելեցինք Հյուսիսային դպրոցի ոսկեգործության լաբարատորիա։
Այնտեղ շրջեցինք ամբողջ լաբարատորիայով և վերջում պլաստիլինով աշխատեցինք։




Երորդ օրը նույնպես անցավ շատ հետաքրքիր։ Մենք իրականացրեցինք սովորող-սովորեցնող նախագծը, քոլեջի սովորողները մեզ սովորեցրին օգտվել Canva ծրագրից։ Օրն ամփոփեցինք սեղանի շուրջ՝ թեյախմությամբ և թեյի մասին անգլերեն լեզվով քննարկմամբ։
Հաջորդ օրը բաժանվեցինք երկու խմբի։ Հմուտ և ստեղծագործ թիմերի շնորհիվ ունեցանք իրական ճամբարային խառնաշփոթ և համեղ ուտեստներ։ Ամեն խումբը քննարկեց թե ինչ պետք է պատրաստեն։ Ձեռքի տակ ունեցած մթերքով պատրաստեցինք համեղ ուտեստներ։

Իսկ այսօր մենք մասնակցեցինք Մտքերի խաչմերուկ խաղին և գրավեցինք 2 – րդ տեղը։
Բայց շարունակվելու են արկածները մեր շատ սիրելի ընկեր Անահիտի հետ։