Մայրենի

1.Զրույց մայրիկիս հետ, մայրս պատմում է իմ մասին։ (պատրաստիր տեսանյութ։)

Բարև ձեզ, ես Օֆելյան եմ,ունեմ երկու բալիկ,տղա և աղջիկ,երկուսն էլ սեբաստացի են։Հիմա մի փոքր կպատմեմ աղջկաս՝ Միլենայի մասին։Միլենան ծնվել է մարտ ամսին,շուտով նրա ծննդյան տոնն է և Մարտի նման մի քիչ ՛՛գժուկ՛՛ է։Միլենան շատ ընկերասեր է,շատ հոգատար,խղճով և շատ էմոցիոնալ,նա հոգատար է թե ընտանիքի անդամների,թե հարազատների հանդեպ,նաև կենդանիների հանդեպ։Միլենան տանը պահում է նապաստակ և սիրով խնամում է այդ նապաստակին։Մենք Գյումրեցի ենք,բայց երկար տարիներ արդեն բնակվում ենք Երևանում,չնայած նրան,որ Միլենան ծնվել է Երևանում ու Գյումրիում չի ապրել,բայց անսահման սիրում է Գյումրի քաղաքը ու կարոտում է ,ուզում է ապրել այնտեղ։Միլենան մեզ օգնում է տնային գործերում,դասերը պատրաստում է ինքնուրույն,նա շատ սիրում է իր դպրոցը,հատկապես կարոտում է Հյուսիսային դպրոցին։Շատ առավելությունների հետ մեկտեղ ունի նաև թերություններ,ունի փոփոխական բնավորություն,ունի ՛՛թամբալություն՛՛։Մի խոսքով իմ աղջիկը շատ խելացի բալիկ է։

2.Քո նախասիրությամբ ընտրիր մայրերին նվիրված բանաստեղծություն և ներկայացրու։

Սևակ, Մոր ձեռքերը

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝

Ի՜նչ նազանքով,

Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,

Առաջնեկն է երբ որ ծնվել,

Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը

Ծով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը՝

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը՝ ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝

Նո՜ւրբ ձեռքերը,

Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող – լվացք անող,

Անվերջ դատող – անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես

Խա՜ս ձեռքերը…

3. Բառարանի օգնությամբ գրիր տասը նորաբանություն և հնաբանություն, բացատրիր։

4.Շարունակում ենք կարդալ Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքը, շարունակություն։

Արդեն կարելի՞ է վեր կենալ, թե՞ դեռ շուտ է: Մի՛ ծղրտա։ Մայրիկը կատարում է ա…ավոտյան ծեսը՝ …րոտաձայն խնչում է թաշկինակի մեջ, մինչև ազդրերը գերան-ոտքերին է քաշում զու…ագուլպաները՝ դրանք ու…ած ծնկների մոտ ամրա….նելով սպիտակ ռետինե օղակներով: Հրեշավոր կուր…քը հավա…ում է տասնհինգ կոճականի ներքնաշոր-պատնեշով․երևի այն հետևից կոճկելը այդքան էլ հարմար չէ։ Մայրիկի գլխին իր հաստատուն տեղը կգրավի ճերմակ կե…ծամը, իսկ գիշերային մաքուր բաժակից կշողշողան թարմացած ատամները։

Մայրիկ-ամրոցի «ճակատային պատը» կծա…կվի սպիտակ, փայլուն լանջապանակով, մու… կապույտ թիկնոցով ծա…կելով թիկունքի ժապավենները՝ կփակվեն մարմնի ծառայողական աստիճանները, պահեստային ելքերը, ո…ջ հրաշագեղ կառույցը: Պալատը կառուցված է։

Այն, ինչ դու անում ես, լավն է, Մայրի՛կ…  Ամեն ինչ ճիշտ է։

Բնակարանում ար…են բոլոր Տղամարդիկ և Կանայք արթուն էին, խոսում էին, շարժվում ։

Շրխկացնելով փակում են դռները, ջուր են խլթխլթացնում, աղմկում են պատի հետևում։ Առավոտի նավը, նավահանգստից դուրս գալով, կտրում է ջրի կապույտը, քամի է լցվում առագաստների մեջ․ զար…արված ճանապար…որդները ծիծաղելով զրուցում են տա…տակամածի վրա: Ի՞նչ ցամաքներ են ա…ջևում: Մայրիկը, նավաղեկին Մայրիկն է․ նավապետի կամրջակին Մայրիկն է, նա տա…տակամածի վրայից նայում է շողշողուն ծփանքին։

-Ալեքսե՛յ, վե՛ր կաց: Սա…րվի՛ր, մաքրի՛ր ատամներ…, լվա՛ ականջներդ: Մաքո՛ւր սրբիչ վերցրու։ Չմոռանա՛ս փակել ատամի մածուկի կափարիչը: Քաշի՛ր ջուրը, չմոռանաս: Ու ոչնչի ձեռք չտա՛ս, լսու՞մ ես:

Լավ, լավ Մայրի՛կ։ Որքա՜ն ճիշտ ես ասում ամեն բան։ Ինչքան հեշտ է ընկալվում ամեն ինչ միանգամից, ինչպե՜ս են բացվել հորիզոնները, որքա՜ն հուսալի է փոր…առու նավաստու հետ նավարկելը: Շրջված են հին, գունավոր քարտեզնները, երթուղին նշված է կարմիր կետագծերով, բոլոր վտանգները նշված են վառ ու հասկանալի նկարներով. ահա այստեղ կատաղի առյուծն է, իսկ այս ափին՝ ռնգեղջույրը, այստեղ կետը բաց է թողնում խաղալիքի նմանվող շատրվանը, իսկ, ահա՛ այնտեղ, վտանգավոր, մեծ-մեծ աչքերով, պոչավոր Ծովային Աղջիկն է՝ լ…րծուն, չարանենգ և գայթակ…իչ։

Հիմա Ալեքսեյ Պետրովիչը կլվացվի, իրեն կարգի կբերի: Մայրիկը կգնա ստուգելու՝ չի՞ կեղտոտել այնտեղ, թե չէ հարևանները նորից կփնթփնթան, իսկ հետո՝ ուտել. ի՞նչ է այսօր Մայրիկը պատրաստել։ Լո…ասենյակ մտնելու համար հարկավոր է խոհանոցի միջով անցնել։ Պառավները բա…բասում են տաք սալ…ջախի մոտ, թույն են եփում կաթսայի մեջ՝ ավելացնելով զզվելի խոտերի արմատներ և վատ հայացքով ուղեկցում են Ալեքսեյ Պետրովիչին։

Leave a comment