Մայրենի

Վիլյամ Սարոյան,Մարդկային կատակերգություն,գլուխ տասնիններորդ։

ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ
Տասնգինգ րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև։
Այդ տանը ինչ֊որ տոնախմբություն էր։ Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ
զույգեր։ Երբ տեսավ, որ այդ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց։ Նա
ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը։
Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ։
— Ես գրասենյակից կհեռանամ,— ասաց նա իրեն։— Ես կփախչեմ։ Ես այսպիսի
աշխատանք չեմ ուզում։
Նա նստեց տան աստիճաններին։ Երկար ժամանակ հետո վեր կացավ, մոտեցավ դռանը
և մատը սեղմեց կոճակին։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ մի երիտասարդ կնոջ և առանց
մտածելու, թե ինչ է անում, ետ դարձավ ու վազեց դեպի հեծանիվը։ Երիտասարդ կինը
նախամուտք դուրս եկավ և կանչեց.
— Է՜յ, ի՞նչ է պատահել։
Հոմերը իջավ հեծանվից և դանդաղ քայլեց դեպի նախամուտք։
— Ներողություն,— ասաց նա երիտասարդ կնոջը,— ես հեռագիր եմ բերել միսիս Քլոդիա
Բոֆրերին։
— Մայրիկի ծննդյան օրն է,— ասաց երիտասարդ կինը ուրախացած։ Նա սրահ
վերադարձավ։— Մայրի՜կ,— կանչեց նա,— քեզ հեռագիր են բերել։
Դեպի դուռը եկավ աղջկա մայրը։
— Վստահ եմ, որ Ալանից է,— ասաց նա։— Ներս արի, երիտասարդ,— ասաց նա
Հոմերին,— դու իմ ծննդյան տորթից մի կտոր պետք է ուտես։
— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց Հոմերը,— ես պետք է աշխատանքի վերադառնամ։—
Նա հեռագիրը մեկնեց կնոջը, որը այն վերցրեց այնպես, կարծես բացի շնորհավորագրից
ուրիշ բան լինել չէր կարող։
— Միևնույն է,— ասաց նա ցրիչին,— ես քեզ բաց չեմ թողնի, մինչև որ մի կտոր տորթ
չուտես և մի բաժակ փունջ չխմես։— Նա բռնեց Հոմերի թևից և նրան քաշեց դեպի սենյակ՝
սեղանի մոտ, որը բեռնված էր խմորեղենով, սանդվիչներով և փունջով։ Երաժշտությունն
ու պարը շարունակվեցին։— Իմ ծննդյան օրն է, տղաս,— ասաց կինը։— Աստված իմ,—
76
ծիծաղեց նա,— ծերանում եմ, բայց դու ինձ պետք է երջանկություն ցանկանաս, տղաս։—
Նա Հոմերին մի բաժակ փունջ տվեց։
— Ես ձեզ ցանկանում եմ,— սկսեց Հոմերը։ Նա լռեց և հետո նորից սկսեց։— Ես ձեզ
ցանկանում եմ,— բայց շարունակել չկարողացավ։ Նա փունջի բաժակը դրեց սեղանին և
ուղղվեց դեպի դուռը։ Մայրը նայեց սենյակի չորս կողմը, հետո մի անկյուն քաշվեց,
որտեղ կարող էր աննկատ մնալ, իսկ աղջիկը, հայացքը մորից չբաժանելով, գնաց
դիմացի անկյանը։ Հոմերը իր հեծանիվի վրա էր արդեն և անձրևի տակ շտպում էր
հեռագրատուն։ Սրահի պատի վրա, մոր դիմաց, սիրունատես, խարտյաշ գլխով մի տղայի
դիմանկար էր կախված։ Նկարի անկյունում գրված էր. «Մայրիկին՝ սիրով Ալանից, իր 12-
րդ տարեդարձի առթիվ»։ Մայրը բացեց հեռագիրը, կարդաց և սկսեց անձայն հեկեկալ։
Պատեֆոնը շարունակում էր նվազել «Իմ սևուկի համար» երգը, իսկ երջանիկ հյուրերը
շարունակում էին պարել։ Աղջիկը նայեց մորը, հետո խելագարի նման վազեց դեպի
պատեֆոնը և լռեցրեց այն։
— Մայրի՜կ,— բղավեց աղջիկը և ամբողջ ուժով վազեց դեպի սրահում կանգնած կինը։

Վիլյամ Սարոյան

«Էյ, ով կա այդտեղ»
(հատված)
Աղջիկ- Կարծում ես ավելի բախտավո՞ր կլինես, եթե ես քեզ հետ լինեմ:
Տղա- Իհարկե: Մի՞թե լավ բան է անվերջ թրևել փողոցներում և սրան-նրան մտիկ տալ: Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե ձմռանը, երբ ցուրտ է, թե գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե ամռանը, երբ շոգ է և կարելի է լողանալ: Մարդ պետք է բոլոր ժամանակներում` անձրևին, ձյունին և ամեն տեսակ եղանակին միշտ մեկին ունենա իր կողքին: Եվ պետք է ունենալ լավ մարդուն: Մեկին, որ իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ սիրում է քեզ: Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց ինչ կարող եմ անել: Եթե դու ինձ հետ գաս, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես կդադարեմ այլևս վատ մարդ լինելուց…
…Աղջիկ – Վախենու՞մ ես:
Տղա – Իհարկե վախենում եմ: Ոչինչ այնքան չի վախեցնում մարդուն, որքան չիմանալը, թե ինչ է սպասում իրեն: Կարելի է վիճել մարդկանց հետ, որոնք հիմար չեն, բայց անմտություն է վիճել հիմարների հետ: Նրանք անվերջ իրենցն են պնդում և ոչ մի բան չեն ուզում հասկանալ: Ինձ այստեղից դուրս հանիր…
…Տղա – Սպասիր:
Աղջիկ – Ինչ կա:
Տղա – Տուր ձեռքդ: Մահու չափ վախենում եմ:
Աղջիկ – Ես նույնպես:
Տղա – Վախենում եմ, որ ոչ ոք այլևս չի հայտնվելու Աստծո կողմից մոռացված ավերակ այս քաղաքում և չի գտնելու քեզ: Վախենում եմ, որ դու կվարժվես շրջապատիդ, և կհաշտվես ամեն բանի հետ: Վախենում եմ, որ այլևս երբեք չես ընկնի Սան-Ֆրանցիսկո և չես հարկադրի, որ մարդիկ շուռ գալով նայեն քեզ…
…Էյ, ով կա այդտեղ: Էյ, ով կա այդտեղ: Էյ, ով կա այդտեղ: Գոնե մեկնումեկը:

Փորձիր մեկնաբանել՝ «Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին» արտահայտությունը, գրիր քո կարծիքը , գուցե գեղեցիկ պատմություն ստացվի։

Մարդ իր կողքին պետք է ունենա թեկուզ մեկ մարդու հակառակ դեպքում կխելագարվի; Մարդ եթե միայնակ լինի կչարանա աշխարհի հանդեպ; Սիրիր քո կողքին գտնվող մարդկանց;

Գործնական հայոց լեզու։

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն- ից
լուր- եր
երթ- եր
աղեղ- ներ
կար- ճ
յուղ-ել
լոր- ի
ութ- ին
վազ- ել
աքար-
ախտ- ոտել
ճար-պ
նուշ- իկ
ծուխ-
կարել- իս
այծ- եր

Մայրիկս պատմում է իմ մասին

Բարև ձեզ, ես Օֆելյան եմ,ունեմ երկու բալիկ,տղա և աղջիկ,երկուսն էլ սեբաստացի են։Հիմա մի փոքր կպատմեմ աղջկաս՝ Միլենայի մասին։Միլենան ծնվել է մարտ ամսին,շուտով նրա ծննդյան տոնն է և Մարտի նման մի քիչ ՛՛գժուկ՛՛ է։Միլենան շատ ընկերասեր է,շատ հոգատար,խղճով և շատ էմոցիոնալ,նա հոգատար է թե ընտանիքի անդամների,թե հարազատների հանդեպ,նաև կենդանիների հանդեպ։Միլենան տանը պահում է նապաստակ և սիրով խնամում է այդ նապաստակին։Մենք Գյումրեցի ենք,բայց երկար տարիներ արդեն բնակվում ենք Երևանում,չնայած նրան,որ Միլենան ծնվել է Երևանում ու Գյումրիում չի ապրել,բայց անսահման սիրում է Գյումրի քաղաքը ու կարոտում է ,ուզում է ապրել այնտեղ։Միլենան մեզ օգնում է տնային գործերում,դասերը պատրաստում է ինքնուրույն,նա շատ սիրում է իր դպրոցը,հատկապես կարոտում է Հյուսիսային դպրոցին։Շատ առավելությունների հետ մեկտեղ ունի նաև թերություններ,ունի փոփոխական բնավորություն,ունի ՛՛թամբալություն՛՛։Մի խոսքով իմ աղջիկը շատ խելացի բալիկ է։

Մեծությունների չափումը տրված ճշգրտությամբ

Առաջադրանքներ

846, 848, 850, 853, 857, 860։

846. Հատվածի երկարությունը չափում են միլիմետրերով։ Ի՞նչ
ճշգրտությամբ է չափվում հատվածի երկարությունը։ Միլիմետրերով

848. Տետրում գծե՛ք մի հատված։ Չափե՛ք նրա երկարությունը 1 սմ
ճշգրտությամբ և որոշե՛ք չափման սխալը։

850. Ուղղանկյան չափումները կատարել են 1 մմ ճշգրտությամբ։
Այնուհետև որոշել են նրա պարագիծը։ Ի՞նչ ճշգրտությամբ
պատասխան են ստացել։

853. Հատվածի երկարության մոտավոր արժեքը 1 սմ ճշգրտությամբ
պակասորդով հաշվելիս չափման սխալը 5 մմ է: Որքա՞ն կլինի
չափման սխալը երկարությունը հավելուրդով հաշվելիս:

860. Արկղում կա 5 սպիտակ, 3 կարմիր և 2 կանաչ գնդիկ։ Արկղից,
առանց նայելու, հանում են մի գնդիկ։ Ինչի՞ է հավասար կանաչ
գնդիկ հանելու հավանականությունը։

861.