Բարև ձեզ, ես Օֆելյան եմ,ունեմ երկու բալիկ,տղա և աղջիկ,երկուսն էլ սեբաստացի են։Հիմա մի փոքր կպատմեմ աղջկաս՝ Միլենայի մասին։Միլենան ծնվել է մարտ ամսին,շուտով նրա ծննդյան տոնն է և Մարտի նման մի քիչ ՛՛գժուկ՛՛ է։Միլենան շատ ընկերասեր է,շատ հոգատար,խղճով և շատ էմոցիոնալ,նա հոգատար է թե ընտանիքի անդամների,թե հարազատների հանդեպ,նաև կենդանիների հանդեպ։Միլենան տանը պահում է նապաստակ և սիրով խնամում է այդ նապաստակին։Մենք Գյումրեցի ենք,բայց երկար տարիներ արդեն բնակվում ենք Երևանում,չնայած նրան,որ Միլենան ծնվել է Երևանում ու Գյումրիում չի ապրել,բայց անսահման սիրում է Գյումրի քաղաքը ու կարոտում է ,ուզում է ապրել այնտեղ։Միլենան մեզ օգնում է տնային գործերում,դասերը պատրաստում է ինքնուրույն,նա շատ սիրում է իր դպրոցը,հատկապես կարոտում է Հյուսիսային դպրոցին։Շատ առավելությունների հետ մեկտեղ ունի նաև թերություններ,ունի փոփոխական բնավորություն,ունի ՛՛թամբալություն՛՛։Մի խոսքով իմ աղջիկը շատ խելացի բալիկ է։