
Առաջադրանքներ
964, 965, 966, 967, 968, 969, 970, 974։
964. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ Ճշմարտություն
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։ Կեղծ
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։ Կեղծ
դ) Գիրքն սկսել է քայլել։ Կեղծ
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։ Ճշմարտություն
զ) Ծառերը ծաղկում են գարնանը։ Ճշմարտություն
965․ Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։ Ճշմարտություն
բ) Քարը փետուրից թեթև է։ Կեղծ
գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։ Ճշմարտություն
դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։ Կեղծ
ե) Նարդի խաղում են չորսով։ Կեղծ
զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 30O-ի։ Կեղծ
966․ Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։ Ճշմարտություն
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։ Կեղծ
գ) Ապրիլին ձյուն է եկել։ Կեղծ
դ) Լիճը թռել է տիեզերք։ Կեղծ
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։ Ճշմարտություն
զ) Ամեն մի երեխա ունի հայր ու մայր։ Ճշմարտություն
967․ Բերե՛ք կեղծ և ճշմարիտ ասույթների երկուական օրինակ։
Մարդը չի կարող ապրել առանց շնչելու։ Դրսում կան թափառակն շներ; Կենդանիները ունեն մեքենաներ։ 6 տարեկան հասակում ես ունեի մեծ բիզնես։
968․Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։ Կամ ինքնաթիռով
B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։ Կամ մեքենայով
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։ Կամ բացվել է երեք կետ
B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։ Կամ գրված էր 5 կետ
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։ Կամ 9-ից հետո;
B. Աշակերտը ուշացել է դասից։ Կամ չի եկել
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։ Կամ անձրև է գալու
B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։ Կամ պայծառ օր է լինելու;
969. Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։
Խնձորը մեծ է և կանաչ
բ) A. Շենքը բազմահարկ է։
B. Շենքը շքեղ է։
Շքեղ շենքը բազմագարկ է
գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։
Մայրիկը և հայրիկը թատրոն են գնացել;
դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
Ինքնաթիռը ժամանել է Երևան ժամը 17-ին
970․ Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
ա) Գնացքը կայարան չե ժամանել ուշացումով։
բ) Գիրքը հետաքրքիր չէ։
գ) Մարզիկը ռեկորդ չի սահմանել։
դ) Նետաձիգը դիպել չի թիրախին։
ե) Աշակերտը չլուծեց խնդիրը։
974․Գտնվո՞ւմ են արդյոք հետևյալ կետերը միևնույն ուղղի վրա.
ա) A (0, 1), B (–1, 1), C (4, 9), D (–2,–3),
բ) A (1, 0), B (2, 1), C (–1,–2), D (3, 4)։