Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին. – Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն: Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց. – Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է… Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ: – Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:Դահլիճը թնդաց ծափերից…
․․․
Չարենցի՝ հակասական եւ բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երեւանի ուղղիչ տանը։
«Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել եւ մահափորձ կատարեցի…»,-հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։
ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
– Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
– Աբով,- ասացիր:
– «Աբովն» ի՞նչ է,- նորից հարցրի:
– Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր: Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը: Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան
«Եղիշե Չարենցին ծանոթացել եմ 13 տարեկան հասակիս, Կարս, Հովսեփ հորեղբորս տանը: Հորեղբորս տղաների ընկերն էր: Արտավազդի հետ սովորում էր ռեալական ուսումնարանում: Դրանից հետո սկսեց հետևել ինձ: Ամեն տեղ դեմս էր ելնում: Խորքում ամաչկոտ էր: Ես էլ սիրուն աղջիկ էի երևի, վառվռուն, շեն, չարաճճի: Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն: Հորեղբորս տղան հայտնում էր իմ ներկայության մասին և Եղիշը գալիս էր: Երբեմն կարդում էր նոր գրած բանաստեղծություներ, ես հմայվում էի:
Ինձ հանդիպում էր նաև փողոցում, փողոցի անկյունում: Հետը լինում էր կլորիկ, ակնոցավոր մի տղա, նկարում էր, մոտ ընկերն էր:
Եղիշը մեր տանը չէր եղել, հայրս շատ խիստ էր:
Փոքրուց լավ ձայն ունեի, երգում էի:
«Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը Արտավազդը տվեց ինձ: Չարենցը ինձ խայտառակել էր: Հայրս ասում էր. «Աստղիկ, հասկացանք, էլ ի՜նչ պետք կար Ղոնդախչյանի»:
Ես տխրադալուկ չէի, ես շատ զվարթ էի:
Չարենցին հանդիպել եմ միայն Կարսում:
Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ՝ ձեռքին մի վարդ: Վարդը նվիրեց ինձ:
-Ես այս վարդը կչորացնեմ:
-Վահ, ինչո՞ւ վարդս չորացնես,- խոսքս կտրեց նա:
-Որ պահեմ,- շարունակեցի ես:
Այդ վարդի թերթերը պահել եմ մինչև հիմա»։
1. Սովորիր բերանացի արտասանել։
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, — Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն: Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, — Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, — Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …
2. Բառարանից դուրս գրիր այն բառերը, որոնք վերաբերում են տանը,ընտանիքին։
3. Բաց թողնված տառերը լրացրու։
Ա․․․թամար կզղին Վանա լճի հարա․․․ ար․․․ելքում է , մեկ ժամվա ջրային ճանապար․․ով հեռու ցամաքից։Ծովը և բար․․․ր ապառաժոտ ափերը կզղին անմատչելի էին դար․․․նում ոսո․․․ների համար։Գագիկը ՝ Արծրուն․․․սց առա․․․ին թա․․․ավորը ,հո․․․ակապ շինություններով նոր կյանք տվեց Ա․․․թամարին։Կղզին նրան թվաց ՝ իր ըն․․․արձակ նպատակներն իրականացնելու համար, ու նա ա․․․բարտակով շր․․․անաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերա․․․եց։
Ժամանակի ըն․․․ացքում և՜ ա․․․բարտակը, և՜ վի․․․խարի շրջապարիսպը , և՜ բար․․․ր աշտարակներն ու բուրգերը ջրաս․․․զ եղան։
1.Փակագծերում տրված բառերը դրեք նախադասության պահանջված ձևով:
Մարդն իր(ինքը) սովորություններին երբեք չի դավաճանում: Ամբոխը, (ինքը) շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց: (Նա) ում ասես կարողանում են (ինքը) կամքը պարտադրել; (Նա) էլ կարող են (մենք) հետ գալ: Այդ ինչու են մարդիկ (ես) վրա զարմանում: (Մենք) համար ծնողները ոչինչ չեն խնայում: Երեխան (մենք) հետ պտույտի դուրս եկավ:
2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր: