Մայրենի

Հուշեր Չարենցից։

Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:Դահլիճը թնդաց ծափերից…

․․․

Չարենցի՝ հակասական եւ բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երեւանի ուղղիչ տանը։

«Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել եւ մահափորձ կատարեցի…»,-հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։

ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ

Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:

– Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:

– Աբով,- ասացիր:

– «Աբովն» ի՞նչ է,- նորից հարցրի:

– Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր: Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:

Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:

Ռ. Ղազարյան

«Եղիշե Չարենցին ծանոթացել եմ 13 տարեկան հասակիս, Կարս, Հովսեփ հորեղբորս տանը: Հորեղբորս տղաների ընկերն էր: Արտավազդի հետ սովորում էր ռեալական ուսումնարանում: Դրանից հետո սկսեց հետևել ինձ: Ամեն տեղ դեմս էր ելնում: Խորքում ամաչկոտ էր: Ես էլ սիրուն աղջիկ էի երևի, վառվռուն, շեն, չարաճճի: Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն: Հորեղբորս տղան հայտնում էր իմ ներկայության մասին և Եղիշը գալիս էր: Երբեմն կարդում էր նոր գրած բանաստեղծություներ, ես հմայվում էի:

Ինձ հանդիպում էր նաև փողոցում, փողոցի անկյունում: Հետը լինում էր կլորիկ, ակնոցավոր մի տղա, նկարում էր, մոտ ընկերն էր:

Եղիշը մեր տանը չէր եղել, հայրս շատ խիստ էր:

Փոքրուց լավ ձայն ունեի, երգում էի:

«Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը Արտավազդը տվեց ինձ: Չարենցը ինձ խայտառակել էր: Հայրս ասում էր. «Աստղիկ, հասկացանք, էլ ի՜նչ պետք կար Ղոնդախչյանի»:

Ես տխրադալուկ չէի, ես շատ զվարթ էի:

Չարենցին հանդիպել եմ միայն Կարսում:

Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ՝ ձեռքին մի վարդ: Վարդը նվիրեց ինձ:

-Ես այս վարդը կչորացնեմ:

-Վահ, ինչո՞ւ վարդս չորացնես,- խոսքս կտրեց նա:

-Որ պահեմ,- շարունակեցի ես:

Այդ վարդի թերթերը պահել եմ մինչև հիմա»։

1. Սովորիր բերանացի արտասանել։


Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

2. Բառարանից դուրս գրիր այն բառերը, որոնք վերաբերում են տանը,ընտանիքին։

3. Բաց թողնված տառերը լրացրու։

Ա․․․թամար կզղին Վանա լճի հարա․․․ ար․․․ելքում է , մեկ ժամվա ջրային ճանապար․․ով հեռու ցամաքից։Ծովը և բար․․․ր ապառաժոտ ափերը կզղին անմատչելի էին դար․․․նում ոսո․․․ների համար։Գագիկը ՝ Արծրուն․․․սց առա․․․ին թա․․․ավորը ,հո․․․ակապ շինություններով նոր կյանք տվեց Ա․․․թամարին։Կղզին նրան թվաց ՝ իր ըն․․․արձակ նպատակներն իրականացնելու համար, ու նա ա․․․բարտակով շր․․․անաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերա․․․եց։

Ժամանակի ըն․․․ացքում և՜ ա․․․բարտակը, և՜ վի․․․խարի շրջապարիսպը , և՜ բար․․․ր աշտարակներն ու բուրգերը ջրաս․․․զ եղան։

Leave a comment