- Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը բնութագրում է տաք և սառը մարմինները;
- Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Երբ տաք և սառը մարմինները հպվում են և որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանը հավասարվում է;
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Սնդիկային, Մետաղական, Հեղուկային, էլեկտրական;
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Պետք է օգտվել շատ զգույշ, որպեսզի միջուկը չթափվի։
- Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Հալում , Գոլոշացում, Եռում;
- Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Հալում է կոչվում այն երևույթը, որը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակ։ իսկ պնդացում հակառակն է հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի;
- Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան:
Որի ներքո մարմինները սկսում են եռալ;
- Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում: Շոգեգոյացման ժամանակ նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազային գոլոշու։
- Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
Կայծակը սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։
Որոտը կայծակին ուղեկցող որոտը առաջանում է էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։
- Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Շանթարգելը, բնակավայրերը, կայծակի ուղիղ հարվածի հետևանքներից պաշտպանող մետաղական սարք է։ Այն մետաղե սրածայր ձող է, որը տեղակայվում է տվյալ պաշտպանվող շինության տանիքից որքան հնարավոր է բարձր։
- Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
Կայծակի հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր գտնվող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.
1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:
- Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Որոնք մագնիսակն հատկությունները երկար են պահում;
- Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
- Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։
- Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները: