.Ծանոթացրու դասընկերներիդ Խորխե Բուկայի այլ պատմվածքներից մեկի հետ,տեղադրիր բլոգումդ և ներկայացրու։
Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը: – «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն: Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում: – Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն: Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին: – Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել: Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց. – Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն: – Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: – Ճչոց լսվեց: Սրբի ձայնն էր: – Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…
Կար մի տղա, որի անունը Մաքս էր;Մաքսը ուներ մեծ, շատ մեծ երազանք, այդ երազանքի համար նա արել էր ամեն բան, բայց նրա մոտ ոչինչ չեր ստացվում։ Նա պատրաստ էր նույնիսկ ստեղծել մոլորակ որտեղ կապրեին մարդիկ և ոչմի տխրություն և անհանգստություն չի լինի։ Երբ նրան փրձում էին համոզել, որ նա ևս մեկ անգամ փորձի և նրա մոտ կստացվի ապա նա պատասխանում էր չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա; Կար մեկուրիշ տղա որի անունը Գեղամ էր; Գեղամը սիրում էր մարդկանց վատություն անել և հերթը հասավ Մաքսին; Նա ցնակնում էր իմանալ թե ինչ երազանք ունի Մաքսը; Գեղամը կարողացավ իմանալ Մաքսի երազանքը դա սուպեր հերոս դառնալն էր, քանի, որ սուպեր հերոս դառնալու համար նա կստանար մի արձան որից աշխարհում մեկ հատ է, այդ արձանը վոսկուց է պատված բռլյանդե քարերով, այդ արձանի համար նա ամեն ամիս կստնար ավելիքան 80․000000 դոլար; Գեղամը կատարեց Մաքսի երազանք և այդ նորությունը ջղայնացրեց Մաքսին; Մաքսը որոշեց ևս մեկ անգամ փորձել սուպեր հերոս դառնալ մարտահրավեր նետել Գեղամին հաղթել և արձանը վերցնել իրեն և դա ատացվեց Մաքսի մոտ; Նա փոխեց այդ նախադասությունը և միշտ ասում է Կարողացել եմ, կարողանում եմ և միշտ կարողանալու եմ։
Про читайте отрывок из текста В. Белова. Выпишите прилагательные и образуйте простую превосходную степень.
Если не считать подснежную клюкву, то самой первой после зимы появляется в лесу земляника. Трудно даже представить, сколько людей воспитала эта самая ранняя, самая яркая, самая душистая, самая сладкая ягода! Именно воспитала, поскольку главное воспитание происходит в детстве.
Упражнение3.
Спишите пословицы, образовав простую сравнительную степень; обозначьте суффиксы и определите, каким членом предложения являются прилагательные в сравнительной степени.
1.«Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա» վերնագրով փորձիր ինքնդ գրել պատմություն, համոզիր ընթերցողին, որ անկարելի բան չկա աշխարհում։
Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա
Կար մի տղա, որի անունը Մաքս էր;Մաքսը ուներ մեծ, շատ մեծ երազանք, այդ երազանքի համար նա արել էր ամեն բան, բայց նրա մոտ ոչինչ չեր ստացվում։ Նա պատրաստ էր նույնիսկ ստեղծել մոլորակ որտեղ կապրեին մարդիկ և ոչմի տխրություն և անհանգստություն չի լինի։ Երբ նրան փրձում էին համոզել, որ նա ևս մեկ անգամ փորձի և նրա մոտ կստացվի ապա նա պատասխանում էր չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա; Կար մեկուրիշ տղա որի անունը Գեղամ էր; Գեղամը սիրում էր մարդկանց վատություն անել և հերթը հասավ Մաքսին; Նա ցնակնում էր իմանալ թե ինչ երազանք ունի Մաքսը; Գեղամը կարողացավ իմանալ Մաքսի երազանքը դա սուպեր հերոս դառնալն էր, քանի, որ սուպեր հերոս դառնալու համար նա կստանար մի արձան որից աշխարհում մեկ հատ է, այդ արձանը վոսկուց է պատված բռլյանդե քարերով, այդ արձանի համար նա ամեն ամիս կստնար ավելիքան 80․000000 դոլար; Գեղամը կատարեց Մաքսի երազանք և այդ նորությունը ջղայնացրեց Մաքսին; Մաքսը որոշեց ևս մեկ անգամ փորձել սուպեր հերոս դառնալ մարտահրավեր նետել Գեղամին հաղթել և արձանը վերցնել իրեն և դա ատացվեց Մաքսի մոտ; Նա փոխեց այդ նախադասությունը և միշտ ասում է Կարողացել եմ, կարողանում եմ և միշտ կարողանալու եմ։
2.Ծանոթացրու դասընկերներիդ Խորխե Բուկայի այլ պատմվածքներից մեկի հետ,տեղադրիր բլոգումդ և ներկայացրու։
Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը: – «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն: Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում: – Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն: Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին: – Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել: Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց. – Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն: – Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: – Ճչոց լսվեց: Սրբի ձայնն էր: – Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…
3. Անհրաժեշտության դեպքում տեղադրիր Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան դերանուններով։
ինչքան է ջուր հավաքվում այս փոսում: Ինձ հետաքրքրում է, թե է ինչքան ջուր հավաքվում այս փոսում: ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: Ով պետք է վերականգնի հատված անտառները: Ձեզ հարց տվե՞լ եք, թե Ով պետք է վերականգնի հատված անտառները: ինչքան ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար: Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար: Ով այդպես գրավեց քո ուշադրությունը: Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե Ով այդպես գրավեց քո ուշադրությունը: երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին: Գոնե ասա՛, թե ինչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Երբ տաք և սառը մարմինները հպվում են և որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանը հավասարվում է;
Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Սնդիկային, Մետաղական, Հեղուկային, էլեկտրական;
Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Պետք է օգտվել շատ զգույշ, որպեսզի միջուկը չթափվի։
Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Հալում , Գոլոշացում, Եռում;
Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Հալում է կոչվում այն երևույթը, որը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակ։ իսկ պնդացում հակառակն է հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի;
Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան:
Որի ներքո մարմինները սկսում են եռալ;
Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում: Շոգեգոյացման ժամանակ նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազային գոլոշու։
Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
Կայծակը սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։
Որոտը կայծակին ուղեկցող որոտը առաջանում է էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։
Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Շանթարգելը, բնակավայրերը, կայծակի ուղիղ հարվածի հետևանքներից պաշտպանող մետաղական սարք է։ Այն մետաղե սրածայր ձող է, որը տեղակայվում է տվյալ պաշտպանվող շինության տանիքից որքան հնարավոր է բարձր։
Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
Կայծակի հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր գտնվող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.
1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:
Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Որոնք մագնիսակն հատկությունները երկար են պահում;
Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում ենմագնիսական բևեռներ։
Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։
Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Դասի թեմանները՝ Հաստատուն մագնիսներ Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:
Հաստատուն մագնիսներ
Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Նկարում պատկերված են հաստատուն, տարբեր ձևերի՝ ձողաձև, պայտաձև և խեցե մագնիսներ։ Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։
Կողմնացույց
Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։ Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է հարավային մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսական բևեռը։
Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։
Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։ Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում: Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։
Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:
Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։ Օրինակ Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը: Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, Արեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:
Ստվերի առաջացումը
Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր: Փոքր չափեր ունեցող լույսի S աղբյուրով լուսավորելիս Bէկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:
Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:
Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:
Արեգակի և Լուսնի խավարումները
Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։ Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։ Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։ Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:
Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:
Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում: Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:
Պատասխանել հարցերին
Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ,հոգեբան դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են Բուկայի գրքերը։Նա նաև բժիշկ է։
Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա
Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:
Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին: Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում: Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի: Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: -Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել: Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»: Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել: Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում. Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա: …. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Հարցեր և առաջադրանքներ: Ինչի՞ մասին է պատմվածքը: Կրկեսում գտնվող փղիկի մասին է։ Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը: Որ պետք չէ կենդանիներին փակի տակ պահել։ Նմա՞ն ես այդ փղիկին: Ոչ Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները`
հսկայական – Չափազանց մեծ
ամուր – Պինդ
ակնհայտ – բացահայտ
անասելի – Անպատմելի
խելացի – բանիմաց
ջանք – եռանդ
բազում – Շատ
Գործնական հայոց լեզու։
1.Պատմության մեջ գտիր հոմանիշները և գրիր։
2․Նախադասությունում գտիր գոյականները։
Ներկայացում
կենդանի
ցուցադրում
քաշ
ուժ
չափս
ելույթ
շղթա
գետնի
ցցին
«Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին»:
3. Լրացրու բաց թողնված տառերը։
Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի ․․․ակ չի կարող ապրել: Արևմ․․․յան Աս․․․այի տոթակե․․․ կլիմայի պատճառով ան․․․դհատ շատ ջուր է գոլորշ․․․անամ ծովի մակերևույթից, իսկ լուծվա․․․ աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղությունը: Ծովում խորանալուն զուգ․․․նթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդ․․․անուր քանակը քառասուն միլ․․․ոն տո․․․նա է:
Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն ան․․․ադար որոտում է, կարելի է անդոր․․․ գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գ․․․ում, և այն երեք րոպեով ան․․․ատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդոր․․․ը, որի համար անձամբ կան․․․իկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկն․․․իրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղ․․․ելու մասին, ու ընդհու․․․ մին․․․և տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։ —Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։ —Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։ —Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։ Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։ —Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։ —Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէսզի կռուինք։ Առիւծը կ’ըսէ. —Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։ Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։ Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։ Առիւծը կը գոչէ. —Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն այսպիսի ծեծ կը վայելէ։
ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ
Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։ Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։ Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի վեր կը բարձրանայ։ —Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։ —Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։ —Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց հանելով։ Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան
Արցախյան առած-ասացվածքներ
Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ: Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի: Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար: Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի: Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե: Կյառնը կյուլին պահ չըն տալ: Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա: Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն: Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ: Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա: Շոնը շանը վըեննը կոխել չի: Կըռվումը չամենչ չըն պըժենում: Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի: Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի: Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի: Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի: Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի: Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում: Կործեն շատը խրեգյ խոսողը կանե: Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը: Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում: Յըմուշին լյավը աղվեսն ա օտում: Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա: Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա: Սև չամենչը խանեն ջուբումը կըինի: Շարունակելի Առաջադրանք: Առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն