Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքն ավարտել է 1921 թվականին։
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել ։ Իսկ «Տաղարանն» սկսում է այսպես.
Արփիկին Հիդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես… Սայաթ–Նովա
————————
1տալղա — ալիք, հորձանք: 2գեմի — նավակ:
Այս տողերից հետո շարքի համար նախամուտք են հետևյալ երկու քառատողերը.
* * *
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.— Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
* * *
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց. Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝ Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝ Ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։
Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝ Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը, Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը. Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը — Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Ուրիշ սրտի համար կթալվի խունկը, Կբացվի շուշանը, վարդերի տունկը. Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը — Գերեզմանիս մարմար քարին կմնա։
«Տաղարանը», կյանքի ու աշխարհի նկատմամբ ժողովրդական հայացքի ամրապնդումն էր, որովհետև ժողովուրդն է, որ իր դարավոր փորձից ելնելով, հաստատում է հավիտենական արժեքները: Դառնալով տաղասաց-աշուղ՝ Չարենցն իրեն ստիպում է մտնել ժողովրդի բնական պարզության աշխարհը, այնտեղ որոնել կեցության պարզ հիմքերն ու աշխարհահիացման, մարդկային հարաբերությունների ու կյանքի մասին իմաստությունների ամբողջությունը:
Ընտի՜ր նշված ստեղծագործություններից որևէ մեկը , սովորի՜ր և պատրաստի՜ր տեսանյութ։
Եղիշե չարենցին անհնար է չսիրել, քանի, որ նա քո ազգի մեծագույն բանաստեղծ է, բայց միայն դրա համր չե, որ մենք սիրում ենք Չարենցին; Չարենցը սեր է նրան են սիրում բոլորը նրա սրտում մի ուրիշ բան է կատարվում նա ուրիշ ձև է սիրում և սիրվում; Կերազեի հանդիպել Չարենցին և հարցնել, որտեղից նրան այտքան երևակայություն, խենթություն և դրա հետ մեկտեղ չարություն; Իհարկե բոլոր բանաստեղծներն ել լավն են, բայց Չարենցը ուրիշ է և միշտ կմնա մեր սրտերում;
986. Կոտորակի համարիչը գրի առնելով որպես կարգային գումարելիների գումար՝ կոտորակը ներկայացրե՛ք բնական թվով բազմապատկված համակարգային տասնորդական կոտորակների գումարի տեսքով.
Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին. – Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն: Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց. – Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է… Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ: – Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:Դահլիճը թնդաց ծափերից…
․․․
Չարենցի՝ հակասական եւ բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երեւանի ուղղիչ տանը։
«Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել եւ մահափորձ կատարեցի…»,-հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։
ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
– Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
– Աբով,- ասացիր:
– «Աբովն» ի՞նչ է,- նորից հարցրի:
– Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր: Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը: Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան
«Եղիշե Չարենցին ծանոթացել եմ 13 տարեկան հասակիս, Կարս, Հովսեփ հորեղբորս տանը: Հորեղբորս տղաների ընկերն էր: Արտավազդի հետ սովորում էր ռեալական ուսումնարանում: Դրանից հետո սկսեց հետևել ինձ: Ամեն տեղ դեմս էր ելնում: Խորքում ամաչկոտ էր: Ես էլ սիրուն աղջիկ էի երևի, վառվռուն, շեն, չարաճճի: Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն: Հորեղբորս տղան հայտնում էր իմ ներկայության մասին և Եղիշը գալիս էր: Երբեմն կարդում էր նոր գրած բանաստեղծություներ, ես հմայվում էի:
Ինձ հանդիպում էր նաև փողոցում, փողոցի անկյունում: Հետը լինում էր կլորիկ, ակնոցավոր մի տղա, նկարում էր, մոտ ընկերն էր:
Եղիշը մեր տանը չէր եղել, հայրս շատ խիստ էր:
Փոքրուց լավ ձայն ունեի, երգում էի:
«Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը Արտավազդը տվեց ինձ: Չարենցը ինձ խայտառակել էր: Հայրս ասում էր. «Աստղիկ, հասկացանք, էլ ի՜նչ պետք կար Ղոնդախչյանի»:
Ես տխրադալուկ չէի, ես շատ զվարթ էի:
Չարենցին հանդիպել եմ միայն Կարսում:
Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ՝ ձեռքին մի վարդ: Վարդը նվիրեց ինձ:
-Ես այս վարդը կչորացնեմ:
-Վահ, ինչո՞ւ վարդս չորացնես,- խոսքս կտրեց նա:
-Որ պահեմ,- շարունակեցի ես:
Այդ վարդի թերթերը պահել եմ մինչև հիմա»։
1. Սովորիր բերանացի արտասանել։
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, — Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն: Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, — Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, — Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …
2. Բառարանից դուրս գրիր այն բառերը, որոնք վերաբերում են տանը,ընտանիքին։
3. Բաց թողնված տառերը լրացրու։
Ա․․․թամար կզղին Վանա լճի հարա․․․ ար․․․ելքում է , մեկ ժամվա ջրային ճանապար․․ով հեռու ցամաքից։Ծովը և բար․․․ր ապառաժոտ ափերը կզղին անմատչելի էին դար․․․նում ոսո․․․ների համար։Գագիկը ՝ Արծրուն․․․սց առա․․․ին թա․․․ավորը ,հո․․․ակապ շինություններով նոր կյանք տվեց Ա․․․թամարին։Կղզին նրան թվաց ՝ իր ըն․․․արձակ նպատակներն իրականացնելու համար, ու նա ա․․․բարտակով շր․․․անաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերա․․․եց։
Ժամանակի ըն․․․ացքում և՜ ա․․․բարտակը, և՜ վի․․․խարի շրջապարիսպը , և՜ բար․․․ր աշտարակներն ու բուրգերը ջրաս․․․զ եղան։
1.Փակագծերում տրված բառերը դրեք նախադասության պահանջված ձևով:
Մարդն իր(ինքը) սովորություններին երբեք չի դավաճանում: Ամբոխը, (ինքը) շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց: (Նա) ում ասես կարողանում են (ինքը) կամքը պարտադրել; (Նա) էլ կարող են (մենք) հետ գալ: Այդ ինչու են մարդիկ (ես) վրա զարմանում: (Մենք) համար ծնողները ոչինչ չեն խնայում: Երեխան (մենք) հետ պտույտի դուրս եկավ:
2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:
Загарать на солнце; собирать огарки; разгарелся спор; каснуться вопроса; загарелась бумага; прикаснуться к плите; рука касалась перил; обгоревшая свеча; неприкосновенный запас; сгареть со стыда; осторожное касание; загореть на берегу моря; загареться от искры; чуть пригореть; загарались на равнине.
964. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները. ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ Ճշմարտություն բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։ Կեղծ գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։ Կեղծ դ) Գիրքն սկսել է քայլել։ Կեղծ ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։ Ճշմարտություն զ) Ծառերը ծաղկում են գարնանը։ Ճշմարտություն
965․ Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը. ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։ Ճշմարտություն բ) Քարը փետուրից թեթև է։ Կեղծ գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։ Ճշմարտություն դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։ Կեղծ ե) Նարդի խաղում են չորսով։ Կեղծ զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 30O-ի։ Կեղծ
966․ Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները. ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։ Ճշմարտություն բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։ Կեղծ գ) Ապրիլին ձյուն է եկել։ Կեղծ դ) Լիճը թռել է տիեզերք։ Կեղծ ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։ Ճշմարտություն զ) Ամեն մի երեխա ունի հայր ու մայր։ Ճշմարտություն
967․ Բերե՛ք կեղծ և ճշմարիտ ասույթների երկուական օրինակ։
Մարդը չի կարող ապրել առանց շնչելու։ Դրսում կան թափառակն շներ; Կենդանիները ունեն մեքենաներ։ 6 տարեկան հասակում ես ունեի մեծ բիզնես։
968․Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից. ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։ Կամ ինքնաթիռով B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։ Կամ մեքենայով բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։ Կամ բացվել է երեք կետ B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։ Կամ գրված էր 5 կետ գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։ Կամ 9-ից հետո; B. Աշակերտը ուշացել է դասից։ Կամ չի եկել դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։ Կամ անձրև է գալու B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։ Կամ պայծառ օր է լինելու;
969. Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից. ա) A. Խնձորը մեծ է։ B. Խնձորը կանաչ է։
Խնձորը մեծ է և կանաչ բ) A. Շենքը բազմահարկ է։ B. Շենքը շքեղ է։
Շքեղ շենքը բազմագարկ է գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։ B. Հայրիկը թատրոն է գնացել։
Մայրիկը և հայրիկը թատրոն են գնացել; դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։ B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
Ինքնաթիռը ժամանել է Երևան ժամը 17-ին
970․ Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը. ա) Գնացքը կայարան չե ժամանել ուշացումով։ բ) Գիրքը հետաքրքիր չէ։ գ) Մարզիկը ռեկորդ չի սահմանել։ դ) Նետաձիգը դիպել չի թիրախին։ ե) Աշակերտը չլուծեց խնդիրը։
974․Գտնվո՞ւմ են արդյոք հետևյալ կետերը միևնույն ուղղի վրա. ա) A (0, 1), B (–1, 1), C (4, 9), D (–2,–3), բ) A (1, 0), B (2, 1), C (–1,–2), D (3, 4)։
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․ Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն, Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
3.Գրիր պատմություն <<Լուսամփոփի պես աղջիկ>> վերնագրով, սիրով կլսեմ։
Գործնական հայոց լեզու։
1.Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.
Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:
Տրված բառերը համապատասխանեցրո’ւ նախադասությունների մտքին:
Բեռնատար ավտոմեքենայի թափքում (գերան) կային:
Աշխատավայրում մեր (գրասեղան)դրված են դեմ դիմաց:
Հանդերձարանի բոլոր (պահարան) փակ էին:
Մատենադարանում ձեռագիր (մատյան) պահվում են հատուկ խնամքով:
Այդ փաստաթղթի բոլոր (պատճեն) տնպում են ինձ մոտ:
Ուշադրություն․ Սիրելի սովորողներ,մարտի 13, ժամը՝ 12;30-14;00- ը իրականացնելու ենք
քաղաքային թափառումներով երթ դեպի Չարենցի արձան։ Ցանկացողները ունենան 500 դրամ՝ տրանսպորտի համար։ Շնորհակալություն։Նաև ծանոթացեք ներքևում նշված բանաստեղծություններին։
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.— Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
2.Հայաստանին
Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես, Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման, Հազար տարվա հեք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան, Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան, Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․ Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն, Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել, Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:
Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան` Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:
Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:
Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան. Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:
5.Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ
Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ, Երկինքնե՛ր են — անարև, անուրախ:
Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա — Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա:
Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան. Ծաղիկներ են — արևին չհասան…
Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա. Դու պառկել ես դագաղում — քո՜ւյր իմ, Մահ…
6.Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, — Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն: Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, — Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, — Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …
7.Անքնություն
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը, Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը, Պայտերը խփում են, խփում են հողին․- Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին: Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը, Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը, Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․- Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․