Ռեգինա Ղազարյան, «Հուշեր Չարենցի մասին»

Կարդում ենք Չարենց։

IMG_1518

Ռեգինա Ղազարյան․ այս անունը ծանոթ է ցանկացած մեկի, ով գիտի Եղիշե Չարենցին։ Քանզի անհնար է խոսել Չարենցից՝ առանց Ռեգինային հիշելու։ Հենց այս կնոջ շնորհիվ են մեզ հասել Չարենցի շատ ստեղծագործություններ։ Բանտարկված Չարենցը նրան էր վստահել իր ձեռագրերի փրկությունը, իսկ հետագայում նաև՝ երեխաների կյանքը:

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան

Չարենցի հետ ծանոթացել եմ 1930  թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա  դպրոցը, լիովին նվիրվել էի հեծանվային սպորտին ու պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:
Հենց այդ ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած` մտա «Ինտուրիստ» (այժմ` «Երևան») հյուրանոցի զով սրահը`փոքր-ինչ հանգստանալու, ուր և հանդիպեցի մի շարք ծանոթ գրողների, այդ թվում` բանաստեղծ Գուրգեն Մահարուն:
Չանցած մի քանի րոպե` նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց հասկանալի ուժով իմ ուշադրությունն իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին նրա հետ:
Մեկ առ մեկ բոլորին շտապ հայացքով աչքի անցկացնելուց հետո նա հարցրեց, թե ո՞վ է այս սպորտսմեն փոքրիկը` զննելով ինձ ոտքից գլուխ: Չգիտեմ` ինչով արժանացա նրա համակրանքին. արդյոք հեծանվավազքի համար հատուկ պատվիրած գոլֆ համազգե՞ստս կամ սպորտային կեցվա՞ծքս դուր եկավ նրան, բայց նա հանդիսավոր վեր բարձրացրեց ձեռքը և առանձնահատուկ շեշտով գոչեց. « Էֆֆերի~մ»:
Այդ ժամանակ Գուրգեն Մահարին  բռնելով ձեռքս առաջ տարավ և ներկայացրեց ինձ` նուրբ խոսքերով շոյելով մանուկ ինքնասիրությունս: Միայն ՉԱՐԵՆՑ բառը լսելուց հետո զգացի, թե ինչ մեծ բախտ է վիճակվել ինձ ԱՆՁՆԱՊԵՍ ծանոթ լինելու այն մարդուն, որի մասին արդեն շատ անգամ էի լսել թե′ դպրոցում և թե′ հարազատներիս միջավայրում:


Բախտի բերմամբ ես գրավեցի Չարենցի ուշադրությունը, և նա մեծ հետաքրքրությամբ սկսեց հարց ու փորձ անել զբաղմունքիս բնույթի, ծնողներիս, մտադրություններիս, նույնիսկ հեծանվիս մասին:
Նրան անչափ հետաքրքրեց, որ ծնողներս եղել են գիտական մտավորականության այն ներկայացուցիչներից, որոնք արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել են հայրենիք և իրենց գիտելիքները ի սպաս դրել հայ ժողովրդին:
Չարենցի պահանջով հաջորդ օրը իր տուն տարա ծնողներիս լուսանկարը. երկար նայելուց հետո ասաց, որ այն կմնա իր մոտ և դրեց իր գրասեղանի արկղը: Այդ օրն էլ տոհմածառի շուրջ վարած զրույցի ժամանակ ուշադիր լսելով տատիս` Շամիրամ Խորասանյանի հետ կապված դրվագը, Չարենցը պոռթկուն ուրախություն ապրեց` ռուսական արքունիքում հայկական տարազի տարած հաղթանակի համար, բանն այն էր, որ ազգային համազգեստով ողջ Եվրոպան շրջած Շամիրամ տատս, անհրաժեշտության մղումով, ցարական բանակում ծառայող սեփական որդու (իմ մորեղբոր)  հետագա բախտի տնօրինման հետ կապված որոշ կնճռոտ հարցեր պարզելու համար, ստիպված է լինում անհապաղ, սոսկ թարգմանիչների ուղեկցությամբ մեկնել Պետերբուրգ  և  որոշ ջանքեր թափելուց հետո արժանանալ  Նիկոլայ Երկրորդի մոր` կայսրուհի  Մարիա Ֆեոդորովնայի ընդունելությանը:  Թագավորական պալատում ընդունելության ժամանակ, երբ հերթը հասնում է տատիս, կայսրուհին ուշադիր դիտելով նրա յուրահատուկ զգեստը և հարցման եղանակով ճշգրտելով հագուստի ազգային ծագումը, ընդհուպ մոտենում և շոշափում է այն:
Տատս անմիջապես խնդրում է թարգմանիչներին` հաղորդել կայսրուհուն, որ նա կստանա իր հավանած տարազը` որպես նվեր:
Իրեն ուղեկցողների փութաջանությամբ իմանալով թագուհու չափսը և իր`  այդ այցի դրական արդյունքից գերերջանիկ վերադառնալով Երևան, նա հատուկ սուրհանդակով, որպես նվեր, կայսրուհուն է ուղարկում իր խոստացած հայկական մեծատոհմիկ շքեղաշուք համազգեստը` ճակատակալի վրա ամրացրած երկու խոշոր ադամանդյա քորոց:
Շարունակելով սրահում նախորդ օրվա հանդիպման ժամանակ սկսած զրույցը, կասեմ միայն, որ Չարենցը այդ օրվա խոսակցության ողջ ընթացքում այնքան էլ չխրախուսելով Ռեգինա ` իմ ոչ այնքան խրոխտ անունը, իր մեծ ու խորունկ աչքերով ինձ մի շտապ շեղ հայացքով նայելուց հետո բոլորի մոտ հայտարարեց, որ ինքը այսուհետ ինձ Ռոլան է կոչելու, և որ ես իր փոքր ու մտերիմ բարեկամը լինեմ;
Այդպես էլ եղավ: Նրա` այդ կտրուկ կողմնորոշումը լիովին իրականություն դարձավ և որոշ ընդմիջումով շարունակվեց ընդհուպ մինչև նրա ողբերգական վախճանը:
Սրահի մեր այդ խոսակցությունից անմիջապես հետո Չարենցը մեծ աշխուժով բոլորին, այդ թվում ինձ, հրավիրեց իր սենյակը` սուրճ խմելու (նա ապրում էր հյուրանոցի երկրորդ հարկում):
Անսահման էր նրա բնակարանում լինելու իմ ուրախությունը: Այսօրվա պես հիշում եմ. պատից կախված ճապոնական մեծաճաշակ ոսկեզօծ պաննոյի կողքին, պատվանդանների և պահարանների վրա դրված էին եգիպտական և հնդկական արձաններ ու  արձանիկներ. պատերին կախված կային մի շարք նկարներ, որոնցից տպավորվել են Դանթեի կիսադեմ նկարը և իր հանգուցյալ սիրելի կնոջ` Արփենիկի դիմանկարը:
Հիշողությանս մեջ առանձնապես մնացել է Լենինի փոքրիկ գունավոր դիմանկարը, որը առանձին խնամքով կախված էր գրասեղանի մոտ` անմիջապես իր կողքին:
Նրան շրջապատող իրերը, որոնց մեծ մասը գրքեր էին` տեղավորված պատերի երկայնքով ու բարձրությամբ, պերճախոս վկաներն էին նրա անզուգական ու նրբագեղ ճաշակի:
Ես ուղղակի շլացած էի այդ ամենով, ինչ առաջին անգամ էի տեսնում այդտեղ:
Հապա ի~նքը` Չարե~նցը…
Երբեք չեմ մոռանա իմ կյանքի այդ նշանավոր օրը, երբ նա, հյուրանոցի ճաշարանի մատուցողին սուրճ և մրգեր պատվիրելուց հետո, արևելյան ճաշակով տնային մի երկար ու լայն վերնազգեստ գցեց վրան (նախապես հանելով վերնաշապիկը), ծալապատիկ նստեց իր սիրած փափուկ թախտին ու թազբեհը խաղացնելով ձեռքերում ` սկսեց մեծ ոգևորությամբ զրուցել:
Աստվա~ծ իմ, այդպիսի ձեռքեր…
Ձեռքերի ափերը նուրբ վարդագույն էին ու ձեռքի երեսից եզրագծված կարծես քանոնով:
Մատները երկար էին ու ծայրերին ունեին թեթև բարձիկներ: Ձեռքերը նուրբ էին, բայց առնական, մի հազվադեպ գեղեցկություն. յուրաքանչյուր հռչակավոր դաշնակահար, կարծում եմ, կերազեր ունենալ Չարենցի ձեռքերը:
Հուշագրական ժամանակագրության որոշակի խախտումով ասեմ, որ Չարենցը հետագայում ինձ  երբեմն հարցրել է, թե արդյոք տգե՞ղ է ինքը: Կար միայն մեկ պատասխան, որ ինքը գեղեցիկ է. և դա ասում էի խորը համոզումով: Եվ, իրոք, չնայած փոքր հասակին, Չարենցը ուներ շատ համաչափ կազմվածք և իր ներքինն ամփոփող արտահայտիչ ու ազնվաշուք կեցվածք: Հապա աչքե~րը… խոսելիս լիներ, թե պարզապես նայելիս, նա կարողանում էր դիմացինին գերել, ենթարկել իրեն:
Դժբախտաբար, ես ամենևին չեմ հիշում, թե ինչի մասին էր այդ առաջին օրվա զրույցը, այն աստիճան թովված էի նրանով, այդ նյութական, շոշափելի մոտիկությունից և թարմ, առաջին անգամ ինձ ներկայացող տպավորություններից: Որոշակի հիշում եմ միայն, որ ժխորի հասնող աշխուժություն էր սենյակում, իսկ ամենից աղմկոտը` ինքը տան տերը:
Այդ օրվանից Չարենցը դարձավ իմ կուռքը, իմ անկաշառ պաշտամունքը, և, մոռանալով ամեն ինչ ու ամենքին, օր չէր անցնում, որ չայցելեի, նրա ուղեկիցը չլինեի տարբեր հրավերների և զբոսաշրջումների ժամանակ:

Պատմիր Չարենցի «Տաղարան» ժողովածուի մասին և սովորիր հետյալ քառատողը։

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Ուղղանկյունանիստի ծավալը

Առաջադրանքներ

894, 896, 898, 899, 900, 905։

894.

896. Քառակուսին, որի մակերեսը 1 մ2 է, տրոհված է 36 հավասար քառակուսիների։ Ինչքա՞ն է այդպիսի քառակուսու կողմի երկարությունը։

898. Խորանարդը, որի ծավալը 1 մ3 է, բաժանված է 729 հավասար խորանարդիկների։ Ինչքա՞ն է դրանցից յուրաքանչյուրի կողի երկարությունը։

899. Ուղղանկյունանիստի ծավալը մ3 է։ Գտե՛ք այն ուղղանկյունանիստի ծավալը, որն ունի՝
ա) նույն հիմքը և 2 անգամ մեծ բարձրություն,
բ) նույն բարձրությունը և 2 անգամ մեծ երկարություն և լայնություն,
գ) նույն բարձրությունը և հիմքի 2 անգամ մեծ մակերես։

900.

Դաս և առաջադրանքներ

Դաս 1

հարցեր

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը հայերի համար։ Հայերը կարողացան անկախանալ։
  • Ներկայացրե՛ք Արտաշես I-ին։ Նրա գլխավոր քայլերից մեկն էր, որ նա կարողացավ վերադարձնել Հայաստանի տարացքները Վրաստանից Մարաստանից, Ատրպատականից, Պոնտոսից և Սելեֆկյան տերությունից

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 76-79

տեսաֆիլմ

Մայրենի

1.Գրիր ակրոստիքոս «Մայրիկ» բառով։

Մայրիկիցս լավը չկա,

Առանց նրա չեմ կարող ապրել,

Յուրահատուկ է իմ ՄԱՅՐԸ

Րոպե առ րոպը ուզում եմ լինել նրա կողքին,

Իրական երջանկություն է ՄԱՅՐ ունենալը

Կակաչի պես գեղեցիկ դու իմ ՄԱՅՐԻԿ։

2.Փորձիր ինքդ գրել (հորինել) պատմվածք մայրերի մասին։

Իմ մայրիկից լավը չկա , քանի, որ նա ինձ օգնում է ամեն հարցում և ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, որ ունեմ նրա նման մայրիկ։ Մայրը շատ կարևոր է ցանկացած մարդու համր։ Մայրիկը շատ թանկ և կարևոր մարդ է ցանկացած մարդու համար։ Մայրկը այն մարդն է ով քո մասին հոք է տանում, անհանգստանում, սիրում և իր իմաստուն խորհուրդներով կիսվում քեզ հետ։ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԱՅՐԻԿԻՆ։

3․ Ղ — Խ բաղաձայնների ուղղագրությունը

ա․․․տ (հիվանդություն),ապու․․․տ, բա․․․տ, դժո․․ք, դրախտ,ա․․․բյուր, Ա․․․․թամար կ․․․զի, ա․․․․ջիկ, ա․․․քատ, բո․․․կ, գա․․․թել, դաղ․․․ձ, դե․․․ձ, դե․․․ձանիկ, ե․․․բայր, զե․․․չ, թու․․․թ, խե․․․դել, կե․․․տ, կո․․․պեք, կո․․․ք, հա․․․թանակ, հա․․․թել, ճե․․․ք, մա,․․թել, մե․․․ք, շա․․․կապ, շ․․․թա, ո․․․բ, պ․․․տոր, փե․․․կ, փո․․․ք, քա․․․ցր, սանդու․․․ք, սե․․․մել, ու․․․տ երա․․․տիք, ապերա․․․տ, զմրու․․․տ, թա․․․տ, թ․․․կի, թու․․․․պ, թու․․․ս, ժ․․․տել,  խա․․․տել, խրա․․․ճանք, խրո․․․․տ, ծա․․․․ս, կմա․․․ք, հա․․․․ճապակի, նա․․․կին, նա․․․ճիր, նա․․․քան, նա․․․շ, ջա․․․ջախել, պանդու․․․տ, ս․․․․տոր, Վա․․․թանգ, վա․․․ճան, վա․․․կոտ, վ․․․տալ, տախտակ, փա․․․չել, ու․․․տ (երդում, դաշինք):

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

1.Ուղղանկյունանիստի նիստերըԲարդություն հեշտ 2
2.Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը (սովորական կոտորակներ)Բարդություն հեշտ 2
3.Խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը, չափման միավորըԲարդություն հեշտ 2
4.Բանաձևեր ուղղանկյունանիստի վերաբերյալԲարդություն հեշտ 1
5.Խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսըԲարդություն հեշտ 1
6.Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը (տրված են երկու հիմքերը)Բարդություն հեշտ 1
7.Պահանջվող թղթի քանակըԲարդություն միջին 3
8.Ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերըԲարդություն միջին 3
9.Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթը (սովորական կոտորակ)Բարդություն միջին 3
10.Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսըԲարդություն միջին 4
11.Տեսական բանաձևեր ուղղանկյունանիստի վերաբերյալԲարդություն միջին 4
12.Մեծ խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսըԲարդություն բարդ

Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը

Առաջադրանքներ

871, 873, 876, 877, 885, 888։

871. Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով
ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։
Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։

873. Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։ 6 քառակուսի

876. Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի
սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե
նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։ 30 սմ2

877. Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝
3 սմ, 1 սմ, 6 սմ, մյուսինը՝ 2 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի
մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։ Երկրորդը։

885.Հատվածի երկարությունն է՝ 6 սմ-ին գումարած նրա երկարության
կեսը։ Գտե՛ք հատվածի երկարությունը։ 12սմ

888.Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի 2\5 մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։ 225

Մայրենի հաշվետվություն

Մայրենի տնային աշխատանք

Մայրենի

Մայրենի․ Տնային աշխատանք

Մայրենի

Մայրենի

Մայրենի․ Տնային աշխատանք

Վահան Տերյան։

13.02.23,Կարդում ենք Թումանյան։ Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

Մայրենի

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Հովհաննես Թումանյան․ Ծիտը

Կարդում ենք հեքիաթը ու պատասխանում հարցերին։

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Գարուն է գալիս․ Մայրենի

Նախագիծ

Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմ

Ժամկետներ՝ մարտի 8— ապրիլի 7

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ընթացք

Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

  • ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,
    • Մայրիկին և տատիկին, ծաղկեփունջ;
  • Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պազել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,
    • 6000×2 = 12000 Մեր բյուջետը կազմում է 8000 դրամ; Օրական +1000 դրամ = 2 օր-ում = 12000 դրամ;
  • Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,
  • Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։ 4 օր-ում

Արդյունքները գրանցում ենք բլոգներում։

Մայրենի

Վիլյամ Սարոյան,Մարդկային կատակերգություն,գլուխ տասնիններորդ։

ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ
Տասնգինգ րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև։
Այդ տանը ինչ֊որ տոնախմբություն էր։ Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ
զույգեր։ Երբ տեսավ, որ այդ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց։ Նա
ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը։
Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ։
— Ես գրասենյակից կհեռանամ,— ասաց նա իրեն։— Ես կփախչեմ։ Ես այսպիսի
աշխատանք չեմ ուզում։
Նա նստեց տան աստիճաններին։ Երկար ժամանակ հետո վեր կացավ, մոտեցավ դռանը
և մատը սեղմեց կոճակին։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ մի երիտասարդ կնոջ և առանց
մտածելու, թե ինչ է անում, ետ դարձավ ու վազեց դեպի հեծանիվը։ Երիտասարդ կինը
նախամուտք դուրս եկավ և կանչեց.
— Է՜յ, ի՞նչ է պատահել։
Հոմերը իջավ հեծանվից և դանդաղ քայլեց դեպի նախամուտք։
— Ներողություն,— ասաց նա երիտասարդ կնոջը,— ես հեռագիր եմ բերել միսիս Քլոդիա
Բոֆրերին։
— Մայրիկի ծննդյան օրն է,— ասաց երիտասարդ կինը ուրախացած։ Նա սրահ
վերադարձավ։— Մայրի՜կ,— կանչեց նա,— քեզ հեռագիր են բերել։
Դեպի դուռը եկավ աղջկա մայրը։
— Վստահ եմ, որ Ալանից է,— ասաց նա։— Ներս արի, երիտասարդ,— ասաց նա
Հոմերին,— դու իմ ծննդյան տորթից մի կտոր պետք է ուտես։
— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց Հոմերը,— ես պետք է աշխատանքի վերադառնամ։—
Նա հեռագիրը մեկնեց կնոջը, որը այն վերցրեց այնպես, կարծես բացի շնորհավորագրից
ուրիշ բան լինել չէր կարող։
— Միևնույն է,— ասաց նա ցրիչին,— ես քեզ բաց չեմ թողնի, մինչև որ մի կտոր տորթ
չուտես և մի բաժակ փունջ չխմես։— Նա բռնեց Հոմերի թևից և նրան քաշեց դեպի սենյակ՝
սեղանի մոտ, որը բեռնված էր խմորեղենով, սանդվիչներով և փունջով։ Երաժշտությունն
ու պարը շարունակվեցին։— Իմ ծննդյան օրն է, տղաս,— ասաց կինը։— Աստված իմ,—
76
ծիծաղեց նա,— ծերանում եմ, բայց դու ինձ պետք է երջանկություն ցանկանաս, տղաս։—
Նա Հոմերին մի բաժակ փունջ տվեց։
— Ես ձեզ ցանկանում եմ,— սկսեց Հոմերը։ Նա լռեց և հետո նորից սկսեց։— Ես ձեզ
ցանկանում եմ,— բայց շարունակել չկարողացավ։ Նա փունջի բաժակը դրեց սեղանին և
ուղղվեց դեպի դուռը։ Մայրը նայեց սենյակի չորս կողմը, հետո մի անկյուն քաշվեց,
որտեղ կարող էր աննկատ մնալ, իսկ աղջիկը, հայացքը մորից չբաժանելով, գնաց
դիմացի անկյանը։ Հոմերը իր հեծանիվի վրա էր արդեն և անձրևի տակ շտպում էր
հեռագրատուն։ Սրահի պատի վրա, մոր դիմաց, սիրունատես, խարտյաշ գլխով մի տղայի
դիմանկար էր կախված։ Նկարի անկյունում գրված էր. «Մայրիկին՝ սիրով Ալանից, իր 12-
րդ տարեդարձի առթիվ»։ Մայրը բացեց հեռագիրը, կարդաց և սկսեց անձայն հեկեկալ։
Պատեֆոնը շարունակում էր նվազել «Իմ սևուկի համար» երգը, իսկ երջանիկ հյուրերը
շարունակում էին պարել։ Աղջիկը նայեց մորը, հետո խելագարի նման վազեց դեպի
պատեֆոնը և լռեցրեց այն։
— Մայրի՜կ,— բղավեց աղջիկը և ամբողջ ուժով վազեց դեպի սրահում կանգնած կինը։

Վիլյամ Սարոյան

«Էյ, ով կա այդտեղ»
(հատված)
Աղջիկ- Կարծում ես ավելի բախտավո՞ր կլինես, եթե ես քեզ հետ լինեմ:
Տղա- Իհարկե: Մի՞թե լավ բան է անվերջ թրևել փողոցներում և սրան-նրան մտիկ տալ: Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե ձմռանը, երբ ցուրտ է, թե գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե ամռանը, երբ շոգ է և կարելի է լողանալ: Մարդ պետք է բոլոր ժամանակներում` անձրևին, ձյունին և ամեն տեսակ եղանակին միշտ մեկին ունենա իր կողքին: Եվ պետք է ունենալ լավ մարդուն: Մեկին, որ իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ սիրում է քեզ: Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց ինչ կարող եմ անել: Եթե դու ինձ հետ գաս, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես կդադարեմ այլևս վատ մարդ լինելուց…
…Աղջիկ – Վախենու՞մ ես:
Տղա – Իհարկե վախենում եմ: Ոչինչ այնքան չի վախեցնում մարդուն, որքան չիմանալը, թե ինչ է սպասում իրեն: Կարելի է վիճել մարդկանց հետ, որոնք հիմար չեն, բայց անմտություն է վիճել հիմարների հետ: Նրանք անվերջ իրենցն են պնդում և ոչ մի բան չեն ուզում հասկանալ: Ինձ այստեղից դուրս հանիր…
…Տղա – Սպասիր:
Աղջիկ – Ինչ կա:
Տղա – Տուր ձեռքդ: Մահու չափ վախենում եմ:
Աղջիկ – Ես նույնպես:
Տղա – Վախենում եմ, որ ոչ ոք այլևս չի հայտնվելու Աստծո կողմից մոռացված ավերակ այս քաղաքում և չի գտնելու քեզ: Վախենում եմ, որ դու կվարժվես շրջապատիդ, և կհաշտվես ամեն բանի հետ: Վախենում եմ, որ այլևս երբեք չես ընկնի Սան-Ֆրանցիսկո և չես հարկադրի, որ մարդիկ շուռ գալով նայեն քեզ…
…Էյ, ով կա այդտեղ: Էյ, ով կա այդտեղ: Էյ, ով կա այդտեղ: Գոնե մեկնումեկը:

Փորձիր մեկնաբանել՝ «Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին» արտահայտությունը, գրիր քո կարծիքը , գուցե գեղեցիկ պատմություն ստացվի։

Մարդ իր կողքին պետք է ունենա թեկուզ մեկ մարդու հակառակ դեպքում կխելագարվի; Մարդ եթե միայնակ լինի կչարանա աշխարհի հանդեպ; Սիրիր քո կողքին գտնվող մարդկանց;

Գործնական հայոց լեզու։

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն- ից
լուր- եր
երթ- եր
աղեղ- ներ
կար- ճ
յուղ-ել
լոր- ի
ութ- ին
վազ- ել
աքար-
ախտ- ոտել
ճար-պ
նուշ- իկ
ծուխ-
կարել- իս
այծ- եր