Ճանապարհ դեպի կրկես

Ֆիլմը, որ նկարահանվել է Երևանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետև այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի գործերով , իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը նա որոշում է հեռանալ կրկեսից, գնում է գեղարվեստական տնօրենի աշխատասենյակը, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահայտվում նրա խոսքերին։ Գեղարվեստական տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Հեռանալով տնից՝ Լեոնիդը շրջում է երկրում նախապատրաստվել իր հաջորդ ելույթին։ Արդյունքում նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին:

03.04.23 Կարդում ենք Ենգիբարյան

1.Ենգիբարյան մարդը
2.Ենգիբարյան ծաղրածուն
3.Ենգիբարյան գրողը

Համացանցում փնտրիր նյութեր նշված վերնագրերով և ներկայացրու բլոգումդ։

Ճանապարհ դեպի կրկես,1963 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծված հայկական ֆիլմ, որը նկարահանվել են ռեժիսորներ Հենրիկ Մալյանն ու Լևոն Իսահակյանը Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ինքնակենսագրության մոտիվներով։ Վերջինս էլ կատարել է գլխավոր դերը։Ֆիլմը, որ նկարահանվել Երևանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետև այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի գործերով , իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը նա որոշում է հեռանալ կրկեսից, գնում է գեղարվեստական տնօրենի աշխատասենյակը, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահայտվում նրա խոսքերին։ Գեղարվեստական տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Հեռանալով տնից՝ Լեոնիդը շրջում է երկրում նախապատրաստվել իր հաջորդ ելույթին։ Արդյունքում նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին:

Ներկայացրու տպավորություններդ ֆիլմի վերաբերյալ։

Լուսնի անդրադարձումը :Հայլիներ

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ։

Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը՝ հանդիսանում են լույսի երկրորդային աղբյուրներ։

Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:

Անդրադարձման երևույթի վրա է հիմնված հարթ հայելում առարկայի պատկերի ստացումը: Երբ առարկան տեղադրում ենք հայելու առջև, մեզ թվում է, որ ճիշտ իր նման մեկ այլ առարկա գտնվում է հայելու հետևում: Դա առարկայի պատկերն է:

Առարկայի պատկերը հայելում կեղծ է:

Առարկայի պատկերը հայելում միշտ ուղիղ է, այսինքն՝ շրջված չէ:

Առարկայի պատկերը հայելուց ունի նույն հեռավորությունը, ինչ առարկան:

Առարկայի պատկերի չափերը հավասար են առարկայի չափերին:Ի տարբերություն այլ մակերևույթների՝ հայելին գրեթե ամբողջովին անդրադարձնում է իր վրա ընկնող լույսը:Հայելային որոշ հատկություններ ունի ջրի անշարժ մակերևույթը, որում նույնպես կարելի է տեսնել շրջապատի մարմինների ոչ շատ հստակ պատկերը:

Անդրադարձումը լինում է հայելային և ցրիվ:

Հայելային մակերևույթներից լույսն անդրադառնում է զուգահեռ փնջերով՝ հայելային:

Խորդուբորդ մակերևույթներից լույսն անդրադառնում է տարբեր ուղղություններով՝ ցրիվ։ 

Կինոթատրոններում լույսի ցրիվ անդրադարձում առաջացնելու համար օգտվում են խորդուբորդ մակերևույթով էկրաններից, որպեսզի այն տեսանելի լինի դահլիճի բոլոր մասերից և չփայլի ինչպես ձեր գրատախտակը:

Լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ են ծառերը, շենքերը և այլ առարկաներ երևում բոլոր կողմերից:

Լույսի բեկումը,ոսպնյակներ

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

Լույսի բեկմամբ են բացատրվում բազմաթիվ օպտիկական երևույթներ. բերենք դրանցից մի քանիսը՝

1. ջրամբարի խորությունը մեզ թվում է ավելի փոքր քան իրականում է,  

2. ջրով լի բաժակի մեջ մտցված ձողիկը թվում է կոտրված,

3. հորիզոնի նկատմամբ Արեգակի և աստղերի դիրքը թվում է իրականից ավելի բարձր, իսկ Արեգակի չափերն ավելի մեծ, երբ այն հորիզոնին մոտ է:

4.մթնոլորտի անհամասեռությամբ և նրանում լույսի բեկմամբ է պայմանավորված աստղերի առկայծումը և օդատեսիլի (միրաժ) առաջացումը:

Ոսպնյակներ

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Օրինակ

Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:

Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:


Օրինակ
Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:
Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:
Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Պատասխանել հարցերին

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
2. Ի՞նչ է ոսպնյակը:
3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
5.Նշի՛ր հայելիների տեսակները
6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։