Տիգրան Մեծի տերությունը

Դաս 2

Տիգրան Մեծի տերությունը

• Ներկայացրեք Տիգրան Մեծի տերության սահմանները։
• Համեմատեք Արգիշտի l-ին և Տիգրան Մեծին։
• Ի՞նչ պատվանուններ են տվել օտար հեղինակները Տիգրան Մեծին։

Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 98-100

Պատմություն

Ի՞նչ նշանակություն ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը հայերի համար։

Հայերը կաարողացան անկախանալ;
• Ո՞րն էր Արտաշես l-ի գլխավոր նպատակը։

Մեծ Հայքի տարացքները միավորել
• Ի՞նչ բարեփոխումներ է իրականացրել Արտաշեսը։

Արտաշեսը հայկական բանակը բաժանեց 4 աշխարհակալ մասերի, Հյուսիսային, Հարաֆային, Արևմտյան, Արևելյան; Մեծ Հայքի տարածքը բաժանեց 120 գավառների; Կարգավորեց երկրի կառավարման համակարգը;
• Ու՞մ որդին էր Տիգրան Մեծը, ինչու՞ էր նա որպես պատանդ հայտնվել Պարթևստանում։

Տիգրան 2 – րդ մեծը  Տիգրան 1-ին ի որդին էր; Քանի, որ Պարթևստանը վստահ էր, որ Հայաստանը հետ կգրավի իր տարացքները;
• Ներկայացրեք Տիգրան Մեծի գործունեությունը։

Տիգրան 2 մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը;
• Ներկայացրեք Հայ-պոնտական հարաբերությունները Տիգրան Մեծի օրոք։

Մայրենի

Գրում ենք պատմություն «Ինչպիսի՞ն ես այսօր» վերնագրով։

Կարդում ենք Հ․Սահյան։

« Ժայռից մասուր է կաթում»

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

« Այս իմ հրաշք աշխարհն է»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

« Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

… Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Համո Սահյան

2. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր:

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:

Գետնի վրայով… ու գետեր, … ու … առվակներ են, հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը … … լճերով  … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Տասնորդական կոտորակների հանումը

Առաջադրանքներ 2

1131, 1132, 1133, 1134, 1135, 1136, 1137, 1138, 1139։

1131. Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։
Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր
կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։

Պատ․՝ 15,36 դմ;

1132. Կոտորակը ներկայացրե՛ք ամբողջ թվի և մեկից փոքր տասնորդական կոտորակի տարբերության տեսքով.
ա) 9,3 = 10 – 0,7

գ) 3,681 = 4 – 0,319

ե) 28,07 = 29 – 0,93

է) 46,893 = 47 – 0,107
բ) 2,84

դ) 15,001

զ) 30,609

ը)100,202

1133. Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10 = 188,8
բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 = 1,3125

1134. Կատարե՛ք գումարում.
ա) –3,244 + 8,01 =

գ) 21,21 + (–4,8) =

ե) –0,34 + 7,72 =
բ) 14,62 + (–0,37) =

դ) –5,3 + 1,72 =

զ) –0,85 + 9,46 =

1135. Գտե՛ք 3,385 , 9,428 , 725,11 , 823,12 , 0,93 , 973,14 , 55,675 թվերից
ամենամեծը։

973,14

1136. Լուծե՛ք հավասարումը.
ա) 2x + 1 = 5

գ) 8x – 1 = 7

ե) 3 + 2x = 18
բ) 3x + 1 = 5

դ) 4x – 2 = 9

զ) 8 = 4 + 4

1137. Գտե՛ք 20‐ից փոքր բոլոր զույգ թվերի գումարը։

90

1138. Գրե՛ք այն բոլոր երկնիշ թվերը, որոնցից յուրաքանչյուրում
միավորների և տասնյակների կարգերում եղած թվերի գումարը
հավասար է 4-ի։

13, 22, 31, 40

1139.Փակագծե՛ր տեղադրեք այնպես, որ ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 18 ։ 2 + 4 + 11 . 3 < 18 ։ 2 + 4 + 11 ⋅ 3,

բ) 2 ⋅ 30 + 20 ⋅ 9 + 10 ⋅ 7 > 2 ⋅ 30 + 20 ⋅ 9 + 10 ⋅ 7։