Մայրենի

Սիրելի սովորող, ևս մեկ անգամ կարդա Սահյանի ներքոնշյալ բանաստեղծությունները, բերանացի սովորիր՝ քեզ ամենաշատը դուր եկածը։Ներկայացրու այն տեսանյութի միջոցով։

Կարդում ենք Հ․Սահյան։

« Ժայռից մասուր է կաթում»

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

« Այս իմ հրաշք աշխարհն է»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

« Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

… Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Գործնական հայոց լեզու։

1.ՍԽԱԼ ԿԱՄ ՈՉ ՏԵՂԻՆ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԲԱՌԵՐԸ ԳՏԻՐ և ՓՈԽԱՐԻՆԻՐ ՀԱՐՄԱՐ ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՎ։

Նրան աշխատանքից ազատել , որովհետև անպատասխանատու էր ու ցրված։

Մատիտներիդ մեջ կապույտի բորոր երանգները կա՞ն։

Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ։

Ընկերները երկու օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում։

Շատ խոստումներ տվեց ու գնաց։

2.Ավելորդ բառերը գտի՜ր և նախադասություններից հանի՜ր։

դարձյալ այդ մասի՞ն ես խոսում։

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի։

Դու հե՞տ ես վերադարձել։

Կարմիր շատ ծաղիկներ հավաքեցինք։

Կրկին ասում եմ քեզ։

առաջին հերթին այս գործը պիտի լինի։

Քեզ մի մարդ էր հարցնում։

Կարելի՞ է զանգել։

Ուրիշ մարդիկ ավելի լավ կհասկանային։

Ճամփորդություն դեպի Արարատի մարզ

15․04․2023 մենք գնացել էինք ճամփորդության դեպի Արարատի մարզ, որտեղ այցելեցինք Հրեշտակների ձոր, շատ գեղեցիկ էր, բայց քայլել ենք մոտավոր 6 կմ։ Նույնիսկ ճանապարհը շատ գեղեցիկ էր; Սկզբում մենք այցելեցինք Խոր վիրապ, այնտեղից մենք գնեցինք հուշանվերներ, իսկ հետո բակում պարեցինք և երգեցինք; Այցելեցինք նաև Հրեշտակների ձոր ճանպարհին տեսանք փոքրիկ գետ որից պղպջակներ էին դուրս գալիս հրաշալի գեղեցկություն էր, նկարվեցինք վայելեցին գեցկությունը և մեր ճանապարհ շարունակեցինք դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի այնտեղ ևս պարեցինք և երգեցինք;