Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս

Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը:

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:
    Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:
    Գիշերն իր մութ թևերն է փռել:
    Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

ահան Թոթովենց: Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Բնութագրիր անապատի մարդկանց:
  3. Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:
  4. Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:
  5. Բնութագրիր քաղաքի բնակչությանը:
  6. Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:
  7. Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:

Տասնորդական կոտորակների բաժանում

Առաջադրանքներ 2

1.Տասնորդական կոտորակների բաժանումը (տասնորդականներ)Բարդություն հեշտ
1.2 :0.2
 
Տասնորդական կոտորակի վրա բաժանումը փոխարինելով բնական թվի վրա բաժանումով՝ ստանում ենք՝

1.2:2

12:2

120:2

0.12:2
1.2 : 0.2 = 
 2
2.Տասնորդական կոտորակների բաժանումը (հարյուրերորդականներ)Բարդություն հեշտ
Տրված բաժանումը փոխարինիր բնական թվի վրա բաժանումով և հաշվիր:
 
0.08 : 0.08 =  8 : 8 = 1
 1
3.Բաժանումը 0,1; 0,01 և 0,001 տասնորդական կոտորակների վրաԲարդություն հեշտ
Կատարիր բաժանումը:
 
10.076:0.001= 10,076
 1
4.Ամբողջ թվի բաժանումը տասնորդական կոտորակի վրաԲարդություն միջին
Կատարիր բաժանումը:
 
35:6.4= 5,46875
 4
5.Տասնորդական կոտորակների բաժանում (հազարերորդականներ և տասհազարերորդականներ)Բարդություն միջին
Հաշվիր:
 
0.4067 :0.083 = 4,9
 4
6.Տասնորդական կոտորակների բաժանում (տասնորդականներ և հարյուրերորդականներ)Բարդություն միջին
Կատարիր բաժանումը:
 
26.8 :5.36 = 5
 4
7.Քայլերի քանակըԲարդություն միջին
Մարդու քայլի երկարությունը 0.7 մ է: Որոշիր, թե քանի՞ քայլ նա պետք է անի, որպեսզի անցնի 98 մ ճանապարհ:
 
Պատասխան՝ 140  քայլ:
 3
8.Քանի՞ անգամ է մի տասնորդական կոտորակը մեծ մյուսիցԲարդություն միջին
Քանի՞ անգամ է 4320.8 թիվը մեծ 43.208-ից:
 
Պատասխան՝ 100 անգամ:
 3
9.Գործվածքի գինըԲարդություն միջին
Գործվածքի 3,5 մ-ի համար վճարեցին 486.5 դրամ:
 
Հաշվիր 15.25 մ գործվածքի գինը:
 
Պատասխան՝  դրամ:
 3
10.Հավասար քանորդներԲարդություն միջին
Կատարիր բաժանումները և պարզիր, թե ո՞ր երկուսն են իրար հավասար:
 
Նշիր իրար հավասար քանորդները:
 

3.3:11

34:2.5

2.5:11
 3
11.Հավասարում (տասնորդական կոտորակներ)Բարդություն միջին
Լուծիր հավասարումը:
 
t:25.3=7.4:0.5
 
Պատասխան՝ t=
 4
12.Ուղղանկյան կողմերի հարաբերությունըԲարդություն միջին
Ուղղանկյան մակերեսը 9.8 սմ² է, իսկ երկարությունը՝ 7 սմ:
 
1. Գտիր ուղղանկյան լայնությունը:
 
Պատասխան՝  սմ:
 
2. Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:
 
Պատասխան՝ 
 3.5
13.Հավասարում (հարաբերություն)Բարդություն միջին
Լուծիր հավասարումը:
 
132.72\31.6=x\0.2
 
Պատասխան՝ x=
 4
14.Հավասարում (տարբերություն)Բարդություն բարդ
Լուծիր հավասարումը:
 
17z−14.5z=8.9275
 
z=
 5
15.Երկու անհայտ թվերի արտադրյալԲարդություն բարդ
Երկու թվերի արտադրյալը հավասար է 231.25-ի: Եթե մի արտադրիչը մեծացնենք 2.5-ով, իսկ մյուսը թողնենք անփոփոխ, ապա արտադրյալը հավասար կլինի 323.75-ի: Գտիր այդ թվերը:
 
Մեծ թիվը՝ 
 
Փոքր թիվը՝ 
 5
16.Հավասարում (արտադրյալ)Բարդություն բարդ
Լուծիր հավասարումը:
 
(t+0,1)⋅2.5=80.84
 
t=

Տասնորդական կոտորակների բաժանում

Առաջադրանքներ 1

1.Տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի (տասնորդականներ)Բարդություն հեշտ
Հաշվիր:
 
4.9 :7 = 0,7
 1
2.Տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի (հարյուրերորդականներ)Բարդություն հեշտ
Հաշվիր և գրիր պատասխանը:
 
0.16 :8 = 0,02
 1
3.Տասնորդական կոտորակի բաժանումը 10-ի, 100-ի, 1000-ի (տասնորդականներ)Բարդություն հեշտ
Հաշվիր:
 
2130.3 :100 = 21,303
 2
4.10-ի, 100-ի բաժանման քանորդի ընտրությունԲարդություն միջին
Կատարիր 14.38 :100 բաժանումը:
 
Ընտրիր ճիշտ պատասխանը:
 

14.38

0.1438

143.8

1.438
 3
5.Տասնորդական կոտորակի բաժանումը 10-ի, 100-ի, 1000-ի (հարյուրերորդականներ)Բարդություն միջին
Հաշվիր:
 
0.83 :1000 =0,00083
 3
6.Տասնորդական կոտորակի բաժանումը երկնիշ բնական թվի վրա (տասնորդականներ)Բարդություն միջին
Կատարիր բաժանումը:
 
966 :15 = 64,4
 3
7.Տասնորդական կոտորակի բաժանումը երկնիշ բնական թվի վրա (տասհազարերորդականներ)Բարդություն միջին
Կատարիր բաժանումը:
 
0.117 :65 = 0,0018
 4
8.Քանորդի ընտրությունԲարդություն միջին
Կատարիր 1.55 :100 բաժանումը:
 
Ընտրիր ճիշտ պատասխանը:
 

1.55

15.5

0.0155

0.155
 4
9.Բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի, 10000-իԲարդություն միջին
Տրված թիվը բաժանիր 10000-ի:
  
164700 :10000 = 16,47

Տասնորդական կոտորակների բազմապատկումը

Առաջադրանքներ 3

1154, 1155, 1156, 1157, 1158, 1159, 1160,

1161, 1162, 1163, 1164, 1165։

1154. Կարո՞ղ է արդյոք երկու թվերի արտադրյալը բնական թիվ լինել,
եթե արտադրիչներից մեկը տասնորդական կոտորակ է։

Այո

1155. Ճանապարհորդը 4 ժ քայլել է 5,2 կմ/ժ արագությամբ և 3 ժ՝
4,8 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ է նա անցել։

35,2 կմ:

1156. Կատարե՛ք գործողությունները և համեմատե՛ք արդյունքները.
ա) 3,76 ⋅ 0,1 < 10,26 ⋅ 0,03,

դ) 4,25 ⋅ 11,1 > 56,8 ⋅ 0,2,
բ) 5,71 ⋅ 23 > 2,8 ⋅ 45,

ե) 0,705 ⋅ 9,43 < 8,99 ⋅ 0,77,
գ) 1,92 ⋅ 8,4 > 17,5 ⋅ 0,8,

զ) 0,006 ⋅ 1000 < 100 ⋅ 0,083:

1157. Կատարե՛ք բազմապատկում.
ա) (6,4 ⋅ 0,5) ⋅ 0,2 = 0,64

գ) (15,2 ⋅ 6) ⋅ 8,7 = 793,44

ե) 5 ⋅ 9,8 ⋅ 0,2 = 9,8
բ) 8,1 ⋅ (10,1 ⋅ 0,93) = 76,0833

դ) 9,8 ⋅ 6,5 ⋅ 4,3 = 273,91

զ) 36,2 ⋅ 10 ⋅ 8,5 = 3077

1158. Կատարե՛ք բազմապատկում.
ա) 7,31 ⋅ 2,06 = 15,0586

դ) 20,02 ⋅ (–11,99) = –240,0398

է) (–0,72) ⋅ (–0,27) = 0,1944
բ) 0,1 ⋅ 4,767 = 0,4767

ե) (–34,8) ⋅ (–0,348) = 12,1104

ը) (–3,61) ⋅ 9,876 = –35,65236
գ) (–5,32) ⋅ (–2,2) = 11,704

զ) 12,12 ⋅ 10,01 = 121,3212

թ) (–0,01) . 43,9 = –0,439

1159. Գտե՛ք իրար հաջորդող այն երկու բնական թվերը, որոնց
գումարը հավասար է 43‐ի։

21 + 22 = 43

1160. Գտե՛ք 17‐ի բազմապատիկ բոլոր երկնիշ թվերը։

1161. Ո՞րն է այն ամենամեծ բնական թիվը, որին բաժանվում են 48 և
64 թվերը։

8

1162. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով.
ա) 4 ⋅ 17 ⋅ 5 = 340

բ) 6 ⋅ 39 ⋅ 5 = 1170

գ) 4 ⋅ 8 ⋅ 5 = 160

դ) 25 ⋅ 19 ⋅ 8 = 3800

1163. Արտահայտե՛ք կիլոգրամներով.
ա) 7 կգ 344 գ = 7,344 կգ

գ) 1 կգ 600 գ = 1,6 կգ

ե) 10 ց 75 կգ 110 գ = 1075,11 կգ
բ) 13 կգ 45 գ = 13,045 կգ

դ) 4 ց 15 կգ 23 գ = 415,023 կգ

զ) 188 գ = 0,188 կգ

1164. Գրե՛ք այն բոլոր կանոնավոր կոտորակները, որոնց հայտարարները միանիշ թվեր են։

1165. Կարո՞ղ է արդյոք կոտորակի հայտարարը հավասար լինել զրոյի։

Ոչ