Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Աղաթթու, ֆոսֆորական թթու, ազոտային թթու, ծծմբական թթու։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուները բարդ նյութեր են,որոնք կազմված են ջրածնից և թթվային մնացորդներից։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Բժշկական ջերմաչափի հետ պետք է լինել զգույշ, քանի, որ կոտրվելու դեպքում դուրս է գալիս իր ներսում գտնվող թույնը;

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները։

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Որտեղ մագնիսական ազդեցությունն ամենաուժեղն է։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմանացույցը սարք է,որի միջոցով որոշում են հորիզոնի կողմերը:

  1. Ի՞նչ է բջիջը։

Տարրական կառուցվածքային միավոր է, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

  1. Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատը հողին է միացնում բույսը, ծառը, ծաղիկը և այլն;

  1. Ի՞նչ է շնչառությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:

  1. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Բջջային շնչառություն, մաշկային շնչառություն, խռիկներ, թոքապարկեր, տրախեաներ:

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Ջրային միջավայր, Օդացամաքային միջավայր, Հողային միջավայր;

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

Leave a comment