Արատես

Արատես, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Արատեսի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի1873189719261939195919791989
Բնակիչ219311184326232353230

Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը (VII դար), Սուրբ Աստվածածին (X-XI դարեր), Սուրբ Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12 դար խաչքարեր։

Այլ անվանումներ – Այսասի

Արատեսի վանական համալիրը 10.JPG
Արատեսի վանք.jpg

Leave a comment