Անհատական նախագիծ

Ժամանակահատված – շուրջտարյա

Մասնակից – Միլենա Կարապետյան

Ընթացքը – փոփոխական

Նպատակը – իմանալ ավելին

Ամփոփումը – սպորտային

Եզրահանգում – մշակված նյութերի ստեղծում

Սեպտեմբեր

Futbool News

Ֆուտբոլ

Աշխարհի ամենատարածված սպորտը դա Ֆուտբոլն է։

Բոլոր Ֆուտբոլասերները ունեն իրենց սիրելի ֆուտբոլիստը։

Նույնիսկ ես ունեմ իմ սիրած ֆուտբոլիստը նա MESSI ին է։

Ֆուտբոլում լինում են ընկերական հանդիպումներ։ Ինչու են կոչվում ընկերեկան, քանի, որ չեն խաղում ինչ որ բանի հասնելու համար այլ ուղղակի պարզելու թե ով է ավելի լավ խաղում կամ ուղղակի մարզվելու համար։

Նաև լինում են շատ լուրջ խաղեր, օրինակ աշխարհի առաջնություն, որտեղ խաղում են ոսկե գավաթի համար, խաղում են պարզելու թե, որ երկիրն է ամենալավը այս սպորտում։

Կան հատուկ մրցանակներ մի խաղացողի համար, օրինակ ոսկե գնդակը, ոսկե կոշիկ։

MESSI

Հոկտեմբեր

Բասկետբոլ

Բասկետբոլը թիմային խաղ է, որտեղ երկու հակառակորդ թիմերը, որոնցից յուրաքանչյուրը հիմնականում կազմված է լինում 5 խաղացողներից, պայքարում են ուղղանկյունաձև կորտում, 24 սմ տրամագծով բասկետբոլի գնդակը հակառակորդի՝ 3,048 մ բարձրության վրա տեղադրված, վահանակին ամրացված 46 սմ տրամագիծ ունեցող զամբյուղի մեջ գցելու համար, միաժամանակ թույլ չտալով հակառակորդին գնդակը գցել սեփական զամբյուղը։ Երբ գնդակը հայտնվում է զամբյուղում ցանկացած տեսակի նետումով (բացի տուգանային նետումից), թիմը ստանում է 2 կամ 3 միավոր, ինչը կախված է նետում կատարող խաղացողի և զամբյուղի միջև հեռավորությունից։ Կոպիտ խաղի դեպքում, ժամանակը կանգնեցվում է և այն խաղացողը ում հանդեպ կատարվել էր խախտումը ստանում է 1 միավորանոց մեկ կամ մի քանի ազատ նետումների (Free throw) հնարավորություն (տեխնիկական խախտման դեպքում նույնպես տրվում է 1 միավորանոց ազատ նետման հնարավորություն)։ Խաղում հաղթում է այն թիմը, որը խաղի ընթացքում վաստակում է ավելի շատ միավորներ, իսկ եթե խաղի հիմնական ժամանակը ավարտվում է «ոչ-ոքի» արդյունքով` նշանակվում է հավելյալ ժամանակ։

Նոյեմբեր

undefined

Խաղում են 6-ական մարզիկից կազմված 2  հակառակորդ թիմերով`   փակ խաղասրահում կամ բացօթյա՝ 18 x 9 մ չափերով խաղադաշտում, որը 1 մ լայնության խաղացանցով բաժանված է 2 հավասար մասերի: Վոլեյբոլի գնդակը նման է ֆուտբոլի գնդակին, բայց ավելի թեթև է:

Խաղի նպատակն է`   ափերի, ձեռքերի կամ մարմնի`   գոտկատեղից վեր  ցանկացած մասի հարվածով գնդակն անցկացնել ցանցի վրայով այնպես, որ այն ընկնի մրցակցի կիսադաշտը: Ընդ որում`   թիմերից յուրաքանչյուրն իրավունք ունի գնդակին հարվածել ընդամենը 3 անգամ: Չի թույլատրվում որսալ գնդակը, ձեռքերում պահել և 2 անգամ անընդմեջ դիպչել նրան: Սովորաբար գնդակին երկրորդը հարվածող խաղացողն այն ուղարկում է ցանցից վեր՝ հնարավորին չափ բարձր, իսկ երրորդը կտրուկ հարվածով այն ուղարկում է ցանցի մյուս կողմը՝ «մարում է» գնդակը:

4 մրցախաղերում հաղթում է առաջինը 25 միավոր հավաքած թիմը՝ մյուսի նկատմամբ առնվազն 2 միավոր գերակշռության դեպքում: 5-րդ՝ որոշիչ մրցախաղում (թայ-բրեկ), հաղթում է 15 միավոր վաստակած թիմը:

Մրցամարտում հաղթելու համար թիմին անհրաժեշտ է 5 մրցախաղից հաղթանակի հասնել 3-ում: 

Դեկտեմբեր

Սեղանի թենիսը Բրիտանական ծագում ունի։ Չնայած դրան, սեղանի թենիսի ծագումը մնում է մութ հարց։ Պատմաբանները այս սպորտաձևը կապում են Անգլիայի Վիկտորյական դարաշրջանի հետ։ Հին ժամանակներում Մեծ Բրիտանիան շատ էր հետաքրքրված թենիսով։ Հետո նրանք այն դարձրին ոչ դրսային խաղ և անվանեցին սեղանի թենիս։

Ըստ Օլիմպիական աշխարհի գրադարանի, ավելի քան 10 միլիոն խաղացող ամեն տարի մասնակցում է տարբեր մրցաշարերի։

Առաջին ռակետան սիգարի տուփ էր, առաջին գնդակը շամպայնի խցանը, իսկ առաջին ցանցը՝ գրքեր։

Այս սպրոտը երրորդ ամենաշատ խաղացված սպորտն է ֆուտբոլից և կրիկետից հետո։ Աշխարհի ռեկորդների Գինեսի գրքում գրանցված ամենաերկար խաղը եղել է անգլիացի Պիտր Այվսի և իր որդի Դանիելի խաղը։ Այդ խաղում գրանցվել է 32,000 հարված։ Հայրը և որդին, ովքեր խաղացել են անհավանական 8 ժամ 40 րոպե և 5 վայրկյան, նույնիսկ չեն էլ դադարեցրել խաղը զուգարանից օգտվելու համար։

Ամենաերկար ժամանակը, որի ընթացքում խաղարկվել է մեկ միավոր, տևել է 2 ժամ և 12 րոպե։ Առաջին երկիրը, որը իշխել է այս սպորտում եղել է Հունգարիան; Սեղանի թենիսը իր նորամուտը նշել է Օլիմպիական խաղերում 1988 թվականին։ Չինաստանը իշխում է սեղանի թենիսի խաղացողների թվով։ Նրանք ունեն 100 միլիոն խաղացող։ Այդ իսկ պատճառով Ասիան այժմ համարվում է իշխող այս սպորտի ‘բնակչության’ առումով։ Այս դպորտի աշխարհում հայտնի մարմինը Միջազգային Սեղանի Թենիսի Ֆեդերացիան է, որը ստեղծվել է 1926 թվականին։ Այն իր մեջ ներառում է 226 երկիր։  Այս սպորտը օգնել է ԱՄՆ-ին և Չինաստանին սառը պատերազմի ժամանակ խաղաղություն կնքելուն։

Leave a comment