Ֆլեշմոբ 7

Անուն, ազգանուն

Դպրոց, դասարան

1․ «Արշավախմբային» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, բառեր կազմի՛ր։

2․ Վրանային ճամբար մեկնելիս ի՞նչ կվերցնես քեզ հետ։ Այդ իրերի անունները այբբենական կարգով դասավորի՛ր։

3․ «Արկանել» բառը գրաբարում (հին հայերեն) ունեցել է հետևյալ իմաստները՝ ձգել, գցել, տարածել, մեկնել։ Այն պահպանվել է ժամանակակից հայերենի մի շարք բառերում։ Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ հաշվի առնելով «արկ» բաղադրիչի վերոնշյալ իմաստները։

Գլխարկ, վերարկու, բանսարկու, ռմբարկու․ խնկարկել, ուղարկել, ձեռնարկել, բանտարկել

Ձեր պատասխանը

4․ Բառերը երկու խմբի բաժանի’ր՝ հիմնավորելով, թե ինչ սկզբունքով ես կատարել բաժանումը։

Ուղարկել, ուղղել, ուղղորդել, ուղեծիր, ուղենիշ, ուղղամիտ, ուղղանկյուն, ուղևոր, ուղղիչ, ուղղաթիռ, ուղղաձիգ, ուղեպարկ

Ուղարկել, ուղղորդել,

5.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` նոր բարդ բառեր ստացի՛ր։

Հեռախոս, հանրածանոթ, ձյունածածկ, երկրագունդ, կենսակերպ, հնավանդ, մտահոգ, բարենպաստ, ակնթարթ, լուսանցք

Ձեր պատասխանը

6․Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:

Ա. Աբելին` Գայանեի եղբորը, կհամոզենք: Բ. Աբելին, Գայանեի եղբորը, կհամոզենք:
Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:

Ձեր պատասխանը

7․ Գրաբարյան ասույթները արևելահայերեն փոխադրի՛ր։

Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք։

Վկայութիւն իմ ճշմարիտ է, զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ։

Ոչ օգնեսցեն գանձք անօրինաց, այլ արդարութիւն փրկէ ի մահուանէ։

Ի հաւատոյ եւ յուսմանէ տգէտք երեւին, եւ ի գործս՝ ծոյլք։

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի։

Ձեր պատասխանը

8․ Նախադասությունների մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Դաք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Հաճելի տեսք չի թողնում:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

9․ Գտի՛ր հոմանիշ ասացվածքները և կողք կողքի գրի՛ր։

Շան անունը տուր, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր։ Որտեղ պանիր, այնտեղ բանիր։ Թթու թան չէ, ամեն մարդու բան չէ։ Ով ալարի, ոչ դալարի։ Օձը տաքացնողին է կծում։ Որտեղ հաց, այնտեղ կաց։ էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է։ Ով աշխատի, նա կուտի։

Ձեր պատասխանը

10.  Ձեր թաղի, գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի՞ տներ կան, քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում) և պատմությունդ վերնագրի՛ր:

Leave a comment