20.09.23. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
Օրինակ՝
— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:
Արքաի դեմքը նկատելու պատճառով էր այսքան մեծ ճանապարհ եկել;
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:
Փոքրիկները
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:
— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:
. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: = Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել: =
Ծաղրուծանակից վշտացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել
Նրա անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին: = Նրա անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան Տիրացան;
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել: = Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու: = Այս պատվանդանի վրա հուշարձան են Բարձացնելու:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել: = Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են շինել:
. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Հիվանդության պատճառով (շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:
Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել (պահպանել, պաշտպանել):
Ո՞վ քեզ դրդեց (մղեց, դրդեց) այդ արարքին:
թողեց (թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:
. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):
Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):
… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:
. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:
ա) Երկարել, ձգվել: Երկարել եր տղան և նորից փորձում էր ձգվել խաղալիքին
բ) Աղքատ, խեղճ: Խեղճ աղքատը չեր կարող գնել տուն;
գ) Գույն, երանգ: Վարդագույնի այց երանգն է ինձ դուր գալիս ասաց աղջիկը;
.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:
. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու: Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ: 54. Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո բառարանով լրացրո՛ւ):
Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխրագույն: 55. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով: Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով…(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական … (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա…(արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում … (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ …(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում…(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:
. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով: Գիտնականները մի քանի տարի…(հետազոտել, քննել, ուսումնասիրել) են…(ջինջ, հստակ, ականակիտ, մաքուր) ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և …(ասում, համառում, պնդում) են, թե ձնաջուրն իսկական «անմահական»…(ջուր) է: Ահա թե ի՛նչ են…(ցուցադրել, ցույց տվել) այդ փորձերը: Հալոցքի ջուր…(ըմպած, հարբած, խմած) հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով…(մեծացվածները, խնամվածները, պահվածները, սնվածները): Այդ ջրով…(թացացրած, թրջված, ջրոտված, խոնավացրած) սերմերի…(արդյունքը, արգասիքը, բերքը) գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ…(լեռնեցի, լեռնաբնակ, լեռնական) և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին…(հատկացնում, տալիս, վերագրում):
.
. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր: Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում: Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի: Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է: Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա: Այլևս առավոտներն էլ չէին երգում: Գառնուկները հոտոտում էին հողի բույրը: