Հանրահաշիվ

Մի քանի բազմանդամներ իրար գումարելիս կամ հանելիս օգտագործվում են փակագծեր, իսկ այդ փակագծերը բացելու համար պետք է օգտվել հետևյալ կանոններից.

  • Եթե փակագծերի առջև դրված է պլյուս նշան, ապա փակագծերը կարելի է բաց թողնել առանց փոխելու նրանց մեջ գտնվող գումարելիների նշանները։
  • Եթե փակագծերի առջև դրված է մինուս նշան, ապա փակագծերը կարելի է բաց թողնել փոխելով նրանց մեջ գտնվող գումարելիների նշանները։
  • Եթե փակագծերի առջև որևէ նշան չկա, ապա ենթադրվում է, որ դրած է պլյուս նշան:

Առաջադրանքներ

3) Բազմանդամի առաջին երկու անդամները փակագծերի մեջ առեք` դրանց առջև դնելով մինուս նշան, իսկ վերջին երկուսը` փակագծերի մեջ` դնելով պլյուս նշան:

ա) x2-y2+2x-1

բ) -a2-3a2+4-a

գ) 9y2-1-x2-6y

դ) -x+y+x2-y2:

Leave a comment