Հանրահաշիվ

Միանդամը բազմանդամի հետ բազմապատկելիս, պետք է միանդամը հերթականությամբ բազմապատկել բազմանդամի բոլոր անդամներով:
Օրինակ՝
a(2-b+3a)=a2-ab+a3a=2a-ab+3a2

Իսկ հակառակ գործողությունը, երբ բազմանդամը ներկայացվում է միանդամի և մեկ այլ բազմանդամի արտադրյալի տեսքով, կոչվում է ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերում:
Օրինակ՝

x2y+x2y2=x2y(1+y)

Տրված բազմանդամը -1-ով բազմապատկելուց ստացված բազմանդամն անվանում են տրված բազմանդամի հակադիր բազմանդամ:
Օրինակ՝ a-b2+15 և -1(a-b2+15)=-a+b2-15 հակադիր բազմանդամներ են:

Առաջադրանքներ

1) Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալը.

ա) x(x-y+10)

բ) (x-y)(-3)

գ) (a+b-c)a

դ) (a-b+c)2b

2) Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից.

ա) 3a+ 3b

բ) 2x-2y

գ) 5a+10

դ) 14-7y

ե) 12x+6y

զ) 4-4a

է) ab-bc:

3) Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալը.

ա)(x2-xy+y2)(-12x2y3)

բ) 2a2b5(a4-5ab2-3b2):

Leave a comment