AB և MN երկու հատվող ուղիղները առաջացնում են չորս անկյուններ՝ AOM, MOB, BON և NOA։ Բոլոր այդ անկյուններն ունեն ընդհանուր O գագաթ։ Եթե այդ անկյուններից մեկը ուղիղ է, ապա մյուս անկյունները ևս ուղիղ են։
Իրոք, եթե AOM անկյունն ուղիղ է, ապա նա կազմում է MON փռված անկյան կեսը և AOB փռված անկյան կեսը։ Ուրեմն, NOA և MOB անկյունները ևս ուղիղ են։ Քանի որ NOA անկյունն ուղիղ է, ապա նա հավասար է AOB փռված անկյան կեսին։ Ուրեմն, NOB անկյունը նույնպես ուղիղ է։ Երկու ուղիղներ, որոնք հատվելիս առաջացնում են ուղիղ անկյուններ, անվանում են ուղղահայաց ուղիղներ։ Գրում են.
AB⊥MN
Այս գրառումը կարդում են՝ “AB ուղիղն ուղղահայաց է MN ուղղին”։ Եթե AB⊥MN, ապա և MN⊥AB։
Ուղղահայաց ուղիղները կառուցելու համար օգտագործում են գծագրական եռանկյուն կամ անկյունաչափ։
Ուղղահայաց ուղիղների վրա գտնվող հատվածները անվանում են ուղղահայաց հատվածներ։
Առաջադրանքներ
1) Գտեք կից անկյունների կիսորդներով կազմած անկյունը
90º
2) K, L, M երեք կետերը գտնվում են մի ուղղի վրա: KL=6սմ, LM=10սմ: Որքան կարող է լինել KM հեռավորությունը: Կատարեք գծագիր յուրաքանչյուր հնարավոր դեպքի համար:
10 + 6 = 16
3) Գտեք կից անկյունները, եթե նրանց տարբերությունը 350 է:
4) a ուղիղը A անկյան կողմերը հատում է P և Q կետերում: Կարո՞ղ են, արդյոք, երկու՝ AP և AQ ուղիղներն էլ լինել a ուղղին ուղղահայաց:
5) Նկարում <AOB=500, <FOE=700: Գտեք AOC, BOD, COE և COD անկյունները:

6) Ըստ նկարի՝ գտեք 1, 2, 3, 4 անկյունները, եթե՝
ա) <2+<4=2200,
220 : 2 = 110
180 — 110 = 70
1 = 70
2 = 110
3 = 70
4 = 110
բ) 3(<1+<3)=<2+<4,
90 : 2 = 45
75 — 45 = 30
30 · 2 = 60
60 + 90 = 150
Պատ․՝ AOC = 150º BOC = 60º
գ) <2-<1=300:

7) O կետից տարված են OA, OB և OC ճառագայթները, ընդ որում՝ OB⊥OA:AOB և BOC անկյունների կիսորդներով կազմված անկյունը 750 է: Գտեք BOC և AOC անկյունները:
