Եռանկյուն (դաս 12)

Եռանկյունը բազմանկյուն է, որն ունի երեք կողմ։ Այլ կերպ այն կարելի է սահմանել որպես այնպիսի պատկեր, որը կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից, և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից։ Այդ կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ հատվածները՝ նրա կողմեր։ 

A, B, և C գագաթներով եռանկյունը հաճախ նշանակում են ΔABC: Այդ նույն եռանկյունը կարելի է նշել նաև այլ կերպ. օրինակ՝  ΔBAC, ΔCAB

Երեք անկյունները՝ <BAC-ն, <ABC-ն և <ACB-ն կոչվում են եռանկյան անկյուններ: Անկյունները նշանակվում են նաև մեկ տառով՝ <A, <B և <C:

Եռանկյան բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է նրա պարագիծ:

Երկու պատկերներ, այդ թվում նաև երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով դրանք կարող են համընկնել:

Հավասար եռանկյունների մեջ համապատասխանաբար հավասար (այսինքն՝ վերադրելիս համընկնող) կողմերի դիմաց ընկած են հավասար անկյուներ, և ընդհակառակը՝ համապատասխանաբար հավասար անկյունների դիմաց ընկած են հավասար կողմեր:

ABC և A1B1C1 եռանկյունների հավասարությունը նշանակվում է այսպես՝ ΔABC= ΔA1B1C1

Առաջադրանքներ

1)ABC եռանկյան կողմը հավասար է 17սմ և հայտնի է որ բոլոր կողմերկ երկարությունները ամբողջ թվեր են։ Գտնել եռանկյան պարագիծը եթե AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից, իսկ BC կողմը 10սմ-ով փոքր է AC կողմից:                                                                             

2)Եռանկյան պարագիծը 48սմ է, իսկ կողմերից մեկը՝ 18սմ: Գտեք մյուս երկու կողմերը, եթե նրանց տարբերությունը 4,6սմ է:       

3) ABC եռանկյան պարագիծը 15 սմ է: BC կողմը AB կողմից մեծ է 2սմ-ով, իսկ AB կողմը AC կողմից փոքր է 1սմ-ով: Գտեք եռանկյան կողմերը:

Leave a comment